Ադրբեջանի ցամաքային զորքերի ներուժը լրջագույնս վնասվել է, հույսը վարձկաններն են. ՊՆ ներկայացուցիչ

Artsrun Hovhannisyan

Ադրբեջանի ցամաքային զորքերի ներուժը լրջագույնս վնասվել է, հույսը վարձկաններն են. ՊՆ ներկայացուցիչ

1 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի զինված ուժերի ցամաքային զորքերի ներուժը լրջագույնս վնասվել են և հիմնական հույսը մնացել են վարձկանները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 1-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսին այս մասին ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Մենք այսօր ցուցադրեցինք երկրորդ վարձկան ահաբեկչին, ով խոստովանեց, թե ինչպես է հավաքագրվել, վճարվել և ինչպես է նա օգտագործվել Ադրբեջանի կողմից մեր դեմ: Այս կապակցությամբ կարող եմ ասել, որ դեռ բազում անակնկալներ կան, որքան էլ Թուրքիան և Ադրբեջանը փորձեն հերքել վարձկան ահաբեկիչների առկայությունը և օգտագործումը»,- ասաց Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ հայկական կողմը տիրապետում է տեղեկությունների այն մասին, թե որտեղ, որ տեղամասում և ինչպես են վարձկան ահաբեկիչները օգտագործվում և ինչ խնդիրներ են փորձում լուծել նրանց միջոցով:

«Պետք է ասել, որ նրանց միջոցով առաջին գծում կոնկրետ խնդիրների կատարման փորձերը վկայում են այն մասին, որ Ադրբեջանի զինված ուժերի ցամաքային զորքերի պոտենցիալը լրջագույնս վնասված է և հիմնականում հույսը մնացել են վարձկանները»,- եզրափակեց Հովհաննիսյանը:

Շփման գծում օրվա ընթացքում որևէ նշանակալի դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել

1 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախա-ադրբեջանական շփման գծի տարբեր ուղղություններով նոյեմբերի 1-ի առավոտվանից սկսած Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները և ահաբեկչական խմբավորումները շարունակել են հարձակվողական գործողությունները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 1-ին տեղի ունեցած ասուլիսին այս մասին ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Հարձակվողական գործողությունները հիմնականում փոքր խմբերով են եղել, հիմնականում օջախային հարձակումներ էին, տեղ-տեղ կիրառել են հրետանի, որոշ տեղերում՝ նաև օդային հարձակման միջոցներ:

Ըստ էության, ողջ օրվա ընթացքում բոլոր ուղղություններով որևէ նշանակալի դիրքային փոփոխություններ տեղի չեն ունեցել, չնայած տեղի ունեցած որոշակի մարտական գործողություններին»,- ասաց Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ այս պահի դրությամբ մարտերը շարունակվում են:

Վերը աստուած, վարը Հայկական Բանակ – Լեռնային առիւծները, Արցախի Պաշպանութեան Բանակ

armenpress.am

Facebooktwitterredditpinterestlinkedinmail