Ինչ-որ առումով Ադրբեջանի զինված ուժերն այլևս գոյություն չունեն․ Նրանց առաջիկայում անակնկալ է սպասվում
01.11.2020 | Ներքին կյանք /
Լրագրողների հետ ճեպազրույցում ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձավ թուրք բարձրաստիճան պաշտոնյաների այցին Ադրբեջան և թուրքական կողմի մասնակցությանը Արցախի դեմ պատերազմին։
«Մենք շատ լավ հասկանում ենք, թե Թուրքիայի ներգրավվածության, մասնակցության մասին, թե թուրքական բանակի բարձրաստիճան ղեկավարության և քաղաքական ղեկավարության այցելությունները Բաքու և հակառակը, ինչ նշանակություն ունեն։ Ես մի քանի անգամ ասել եմ, որ փաստացի Ադրբեջանի զինված ուժերի ղեկավարումը հանձնված է թուրքական բանակին, թուրքական գլխավոր շտաբին։
Եվ այս պահին կարող եմ ասել նաև, որ ինչ-որ առումով Ադրբեջանի զինված ուժերն այլևս գոյություն չունեն։
Դեռ 2020 թվականի ամառվա գործողություններից հետո, երբ Ադրբեջանի բանակը խայտառակ գործողություններ ու արդյունքներ դրսևորեց Տավուշի հատվածում կարճաժամկետ մարտական գործողությունների ընթացքում, դրանից հետո Թուրքիան անցավ գործի՝ իր ձեռքը մաքսիմում վերցնելով Ադրբեջանի զինված ուժերի կառավարումը։
Եվ այս պատերազմի ընթացքում շատ ու շատ ադրբեջանցիների, ինչպես նաև միջազգային որոշ փորձագետների կողմից հիացմունքով նշվող ադրբեջանական ռազմատեխնիկական բացառիկ ցուցանիշները, օդային հարձակման, հետախուզական միջոցները, ԱԹՍ-ները և ընդհանուր վերցված այս տեխնիկական նորարարական բաղադրիչն ավելի շատ ոչ մի կապ չուներ Ադրբեջանի հետ։ Դա ավելի շատ թուրքական ու իսրայելական է և հիմնականում թուրքական զինված ուժերի կառավարման ներքո։ Դա հիմնականում ամառվա խայտառակությունից հետո սկսեց ակտիվանալ Թուրքիայի շնորհիվ»,- ասաց նա։
Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այդ տեխնիկական առավելությունը երկար չի տևելու։ «Այս ուղղությամբ ևս Ադրբեջանի՝ արդեն գրեթե գոյություն չունեցող ղեկավարությանը անակնկալներ են սպասվում առաջիկայում։ Եվ մենք պատրաստ ենք ու գիտենք, որ փորձելու են այլ ուղղությամբ գործողություններ իրականացնել», հավելեց նա։
Թուրքիայի հատուկ ջոկատայինների կիրառման մասին անակնկալներ են սպասվում իրենց․ Արծրուն Հովհաննիսյան
01.11.2020 | Արցախ |
ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, որ Շուշիի ուղղությամբ հակառակորդը գործի է դրել Թուրքիայի հատուկ նշանակության ջոկատայիններին։
«Այս պահին չեմ կարող հստակ ասել, թե որ ուղղությամբ են գործի դրվել, բայց նման տեղեկությունների վերջնական ամփոփոման պարագայում անկանկալներ են սպասվում իրենց», ասաց նա։
Շուշիի մոտ ոչնչացված դիվերսիոն խումբը հատուկ նշանակության ջոկատ էր. ՊԲ
01.11.2020 | Արցախ |
Հոկտեմբերի 31-ին Շուշիի մոտ ոչնչացված դիվերսիոն խումբը հատուկ նշանակության ջոկատ էր։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Արցախի պաշտպանության բանակի ներկայացուցիչ, փոխգնդապետ Սուրեն Սարումյանը։
«Դա հատուկ նշանակության ջոկատ էր: Դիվերսիոն խումբը շարժվում էր թեթեւ զրահամեքենաներով և փորձում էր ներթափանցել Շուշի քաղաք», – ասել է Սարումյանը։
lragir.am