Պայթեցվել է Իրաքյան Քուրդիստանից Թուրքիայի տարածքով անցնող նավթի խողովակաշարը

Պայթեցվել է Իրաքյան Քուրդիստանից Թուրքիայի տարածքով անցնող նավթի խողովակաշարը

1 Նոյեմբերի, 2020 – Bavnews – նավթ պայթյուն, նավթի խողովակաշար:

Երեկ վաղ առավոտյան պայթեցվել է Իրաքյան Քուրդիստանից Թուրքիայի տարածքով անցնող նավթի խողովակաշարը, գրում է Infoteka-ն:

Քրդական բանվորական կուսակցությունն ստանձնել է տարածաշրջանի հում նավթը Թուրքիա տեղափոխող նավթատար խողովակի պայթյունի պատասխանատվությունը, հայտնում են Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանի լրատվամիջոցները:

Իրաքյան Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) լրատվամիջոցներում և լրատվական կայքերում հայտարարել է, որ խմբավորման զինված զորայինները պայթեցրել են նավթատարը, որն անցնում է է Թուրքիայի հարավային Մարդին նահանգի Բաղուք շրջանով:

Երեկ վաղ առավոտյան իրականացված «ահաբեկչական գործողությունից» հետո, Իրաքյան Քուրդիստանի տեղական կառավարությունը պաշտոնապես հայտարարեց այդ մասին և դատապարտեց տարածաշրջանից Թուրքիայի միջոցով նավթի արտահանման դադարեցումը:

Ըստ Էրբիլի պաշտոնյաների, պայթյունը տեղի է ունեցել անցած չորեքշաբթի, իսկ նավթի արտահանումը «ամբողջությամբ դադարեցվել է»:

Երկուշաբթի առավոտյան իրաքյան լրատվամիջոցները հաղորդեցին նաև, որ հարավային «Մուսաննա» նահանգում գտնվող գազատարում տեղի է ունեցել խոշոր պայթյուն, որի արդյունքում զոհվել է առնվազն 3 մարդ, և վիրավորվել են 25-ը:

bavnews.am/պայթեցվել-է-իրաքյան-քուրդիստանից-թու/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail