Իրանագետը՝ Արցախի տարածքներում օտարերկրյա ընկերությունների գործունեության մտադրության մասին
2 Նոյեմբերի 2020, Արցախ:
Իրանագետ Արտյոմ Տոնոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Երկու օր առաջ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժածների համար Մեծ Բրիտանիայի կողմից մեկ միլիոն ֆունտ ստերլինգի հումանիտար օգնության հատկացման մասին» Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբի հայտարարությունը (https://hy.armradio.am/2020/10/31/մեծ-բրիտանիան-1-միլիոն-ֆունտի-չափով-հու/) անպայման պետք է դիտարկել ու գնահատել նույն պետությանը պատկանող, մինչև 2015թ.-ը ոսկու, արծաթի և պղնձի արդյունահանման ոլորտում Ադրբեջանում մենաշնորհային իրավունքով աշխատած, իսկ 2015թ.-ից ոսկու ու պղնձի մասով այդ իրավունքը ադրբեջանական AzerGold CJSC-ի հետ կիսած Anglo Asian Mining plc-ի հայտարարության հետ զուգահեռ. «Ընկերությունը ողջունում է այս զարգացումները և սերտ կապի մեջ է Ադրբեջանի կառավարության հետ՝ Զանգելանի շրջանի հետագա զարգացման շուրջ համագործակցության առնչությամբ։ Այնուամենայնիվ, Վեջնալիում (Զանգելան) որևէ ներդրման և առևտրային շահագործման ժամանակացույցը անհայտ է և մասամբ կախված է Զանգելանի շրջան անվտանգ մուտքից և պայմանագրի գոտու անվտանգությունից։ Այնուամենայնիվ, անվտանգության ապահովումից անմիջապես հետո Ընկերությունը ծրագրում է անմիջապես սկսել աշխատանքները Վեջնալիում։ Ընկերությունը հետագա զարգացումների առնչությամբ լրացուցիչ կտեղեկացնի իր բաժնետերերին։