Մեր ստորաբաժանումները ուղղակի հրաշքներ են գործել՝ Շուշիի տանող ձորակներում հարյուրավոր դիակներ են մնացել
6 Նոյեմբերի, 2020 – Bavnews – Արծրուն Հովհաննիսյան, հակառակորդ, ՊԲ ստորաբաժանումներ:
Մեր ստորաբաժանումները ուղղակի հրաշքներ են գործել՝ Շուշիի տանող ձորակներում հարյուրավոր դիակներ են մնացել
Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ ներկայացնելով օրվա ամփոփումը։
«Շուրջ երկու օր չեն դադարում մարտերը Շուշիի շրջակայքում: Անցնող գիշերը բավականին ինտենսիվ ու ծանր մարտեր էին Շուշիի շրջակա բնակվայրում Շուշի տանող ճանապարհներին և մերձակայքում: Եթե 1992-ի մայիսի 8-ը հայոց պամության մեջ մտել է՝ որպես Շուշիի ազատագրման օր, ապա այս անցնող օրերը հայոց պատմության մեջ կմտնեն՝ որպես Շուշիի պաշտպանության փայլուն օրեր:
Հակառակորդի հետախուզադիվերսիոն առանձին վաշտային մարտավարական խմբերի, վարձկանների, հրոսակախմբերի ոչնչացման «Գյուռբագյոռ» գործողությունը հաջողությամբ շարունակվում է:
Այսօր մեր հրետանին, մեր հետևակը, մեր այլ ստորաբաժանումները ուղղակի հրաշքներ են գործել։ Թշնամու զորքերը, վարձկանները և մնացած թափթփուկները՝ Շուշիի տանող ձորակներում հարյուրավոր դիակներ են մնացել։»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը: