ՊԲ ստորաբաժանումները ոչնչացրել են իր հատուկջոկատայինների հետ Ադրբեջան տեղափոխված գնդապետին
7 Նոյեմբերի, 2020 – Bavnews ադրբեջանցի հատուկջոկատային, Թեհերան Մենսիմով:
Արցախի Հադրության ճակատում հայկական ուժերը ոչնչացրել են գնդապետ Թեհերան Մենսիմովին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Հիշեցնենք՝ Razm.info-ն հայտնել էր, որ ֆեյսբուքում ադրբեջանցի օգտատերերը լուսանկար էին տարածել՝ նշելով, որ Նախիջևանից հատուկջոկատայինների ստորաբաժանում է մեկնում «մայրցամաքային» Ադրբեջան։
Լուսանկարում երևացող անձը գնդապետ Թեհրան Մենսիմովն էր, նա Նախիջևանում համակարգում էր հատուկջոկատայիններին, ավելին 2020թ. ամռանը Նախիջևանում անցկացված թուրք-ադրբեջանական զորավարժությանը ադրբեջանական կողմից նա էր համակարգում շտաբի աշխատանքը:
«Երկու օր առաջ ադրբեջանցիները տեղեկատվություն էին հայտնել Նախիջևանից «մայրցամաքային» Ադրբեջան իրենց հատուկ նշանակության ջոկատների տեղափոխման վերաբերյալ: Այս ջոկատը գլխավորում էր գնդապետ Թեհրան Մենսիմովը, ով օգոստոսին թուրք-աքսերական զորավարժությունների ժամանակ ղեկավարում էր Նախիջևանի զորքերը:
Նորությունն այն է, որ տեղափոխվելուց ընդամենը երկու օր անց գնդապետ Մենսիմովը ոչնչացվեց Հադրութի ճակատում», գրել է Սինանյանը: