Մարտունին իր բնակիչներով կանգուն է, պինդ է ու գնալու ենք մինչև վերջ․ Պաշտպանության բանակի պատժիչ գործողությունները

Վերը աստուած, վարը Հայկական Բանակ - Լեռնային առիւծները, Արցախի Պաշպանութեան Բանակ

Մարտունին իր բնակիչներով կանգուն է, պինդ է ու գնալու ենք մինչև վերջ․ Մարտունու քաղաքապետ

07.11.2020 | Արցախ |

Արցախի Մարտունու շրջանում իրավիճակը մնում է լարված․ ողջ գիշերվա ընթացքում և առավոտյան շարունակվել են հրետակոծությունն ու հրթիռակոծությունը: Այս մասին ասել է Մարտունու քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը։

Չնայած վտանգավոր իրավիճակին՝ պատկան մարմինները վերականգնողական աշխատանքներ են անում, բավականին մեծ ռիսկայնությամբ, շատ դեպքում հայտնվելով թշնամու թիրախում: Մարտունի քաղաքում իրականացնում են նաև մաքրման, ավերածությունների վերականգման աշխատանքներ։

Պաշտպանության բանակի և աշխարհազորայինների համատեղ ուժերով արվում է հնարավորն ու անհնարինը դրված խնդիրների հավուր պատշաճի լուծման համար: Թշնամին ստացել է համարժեք պատասխան, որը երկար կհիշի: Ընդհանուր առմամբ, Մարտունին մնում է նույն դիրքում, որ եղել է 90-ականների ժամանակ: Մարտունին իր բնակիչներով կանգուն է, պինդ է ու գնալու ենք մինչև վերջ, իսկ մեր վերջը հաղթանակն է լինելու:

Մարտունու քաղաքապետ

Պաշտպանության բանակի պատժիչ գործողությունները

07.11.2020 | Արցախ |

Պաշտպանության բանակի պատժիչ գործողությունները։ Տեսանյութը՝ Հանրային հեռուստաընկերության։

Վերը աստուած, վարը Հայկական Բանակ – Լեռնային առիւծները, Արցախի Պաշպանութեան Բանակ

lragir.am/2020/11/07/597175/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail