«Լեւոն Էքմեքչյան՝ 33 տարի առաջ Թուրքիայում կախաղան բարձրացված վերջին հայորդու հերոսական ոդիսականը».Սարգիս Հացպանյան (Տեսագրություն)

08 ՅՈՒՆՈՒԱՐ 2016
Հունվարի 8-ին ժամը 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում տեղի ունեցավ տարածաշրջանային հարցերով փորձագետ – վերլուծաբան Սարգիս Հացպանյանի ասուլիսը։
ՀԱՏՑ2
Թեման՝ «Որտե՞ղ պետք է ամփոփվի Լեւոն Էքմեքչեանի աճյունը. Ֆրանսիայում թե՞ իբրև ազգի հերոս հայրենի Եռաբլուրում. Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակ՝ ԱՍԱԼԱ-ի զինվոր Լեւոն Էքմեքչեանի աճյունը 33 տարի հետո՝ 2016 թ. հունվարի 4–ին Անկարայից տեղափոխվել է Ֆրանսիա»։

Թեմայի վերաբերյալ.

ՆԱ ՄԻՇՏ 25 ՏԱՐԵԿԱՆ ԵՎ ՄԵՐ ԱԶԳԻ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍՆԵՐԻՑ Է ՄՆԱԼՈՒ
ՀԱՏՑ4
1982 թ. օգոստոսի 7–ին, Անկարայի Էսենբողա օդանավակայանում իր մարտական ընկեր Զոհրաբ Սարգիսեանի հետ պատմական «Կարին» ռազմական գործողությունն իրականացնելիս թուրքական զինուժի հետ բախման ժամանակ ծանր վիրավորվելով արնաքամ վիճակում գերեվարվելուց 6 ամիս անց, 1983 թ. հունվարի 29-ին կախաղան բարձրանալով անմահացած Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակ՝ ԱՍԱԼԱ-ի զինվոր Լեւոն Էքմեքջեանի աճյունը 33 տարի հետո Ֆրանսիա տեղափոխվեց։ Այս մասին հայտնել են Պոլսի Մարդու իրավունքների Միության՝ ռասիզմի եւ խտրականության հանձնաժողովի ներկայացուցիչները 2016 թ. հունվարի 7–ին Պոլսում կայացած մամուլի ասուլի ժամանակ։

Սարգիս Հացպանյանը ասուլիսում ներկայացնելու է նաև 1982 թ. օգոստոսի 7–ին Անկարայի Էսենբողա օդանավակայարանում կատարված ռազմական գործողության մանրամասներն ու Լեւոնի բանտային կյանքից ապրված հուշեր, որոնք գրավոր նրան է փոխանցել իր հետ նույն ժամանակ բանտում իբրև քաղաքական բանտարկյալ գտնված Կարսեցի Շանլըբեյ Ալաբայը։ Հայրենի մամուլի ներկայացուցիչներին հրապարակավ առաջին անգամ են ներկայացվելու հերոս հայորդու 34 տարվա վաղեմությամբ ոդիսականի առավել քան հետաքրքիր մանրամասները։

ՆՈԵԱՆ ՏԱՊԱՆ

Նոյյան տապան – Մամուլի սրահ Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

http://nt.am

Facebooktwitterredditpinterestlinkedinmail