Ցուցարարները մտել են Հայաստանի կառավարության շենք
10.11.2020
Տարածաշրջան:Հայաստան
Թեմա: Քաղաքականություն, Հասարակություն
Երեւանի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակում, ցուցարարները գրավել են Հայաստանի կառավարության շենքը: Նրանք ներխուժել են կառավարության գլխավոր մասնաշենք, ոստիկանները դիմադրություն չեն ցուցաբերել:
Մի խումբ ցուցարարներ, որոնք դեմ են վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից մեծ տարածքային զիջումներ ենթադրող համաձայնագրի ստորագրմանը, վերահսկում են կառավարության շենքը, այդ թվում՝ նախարարների նիստերի դահլիճը: Ինքը՝ Փաշինյանը, եւ նրա նախարարները շենքում չէին: Ուշ գիշերին, ի պատասխան սոցիալական ցանցերում ինքնաբուխ կոչերի, հազարավոր ցուցարարներ են հավաքվում Երեւանի կենտրոնական հրապարակում՝ բղավելով ամենատհաճ արտահայտությունները Փաշինյանի եւ, առհասարակ, իշխանությունների հասցեին: Դեռեւս քաղաքական ուժեր չեն միացել ցուցարարներին: Մենք հետեւում ենք իրադարձությունների զարգացմանը: