Փաստաթղթերում տեղ գտած դրույթներն անընդունելի են եւ նոր պատերազմի հիմք են

Փաստաթղթերում տեղ գտած դրույթներն անընդունելի են եւ նոր պատերազմի հիմք են

10.11.2020 | Ներքին կյանք – Lragir.am:

Սուրեն Սահակյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

Ինձ համար Արցախի հարցով ներկայացված փաստաթղթերում տեղ գտած դրույթներն անընդունելի են։ Ըստ էության, դա Հայաստանի կապիտուլյացիան ա։ Դրույթները նոր պատերազմի հիմք են, անկախ ներկայիս վիճակից։

Մինչև վերջ անկեղծորեն հավատում էի ու հիմա էլ հավատում եմ, որ մեր բանակը ունակ էր հաղթել, դրա համար բոլոր նախադրյալները կային։ Ուժի մեջ են նախկինում իմ բոլոր գրածները, այդ թվում էն, որ երեկ ցերեկը Շուշին հայկական էր, ինչից հետո նահանջի հրաման ա տրվել

Ընդհանրապես, շատ բաներ կան խոսելու, պատմելու։ Ժամանակի հետ փաստերն ի հայտ կգան։ Ես էլ ձևաչափ կգտնեմ ինձ հասանելի փաստերը հանրային սեփականություն դարձնելու։ Հիմա ժամանակն ա սթափ ու կշռադատված գործելու, մտածելու, թե ոնց ենք վերականգնելու կորցրածը։

Վերը աստուած, վարը Հայկական Բանակ – Լեռնային առիւծները, Արցախի Պաշպանութեան Բանակ
Facebooktwitterredditpinterestlinkedinmail