Փաշինյանը թաքնվել է ԱՄՆ դեսպանատան շենքում. politik.am
13:35, 11.11.2020 – Տարածաշրջան:Հայաստան – Թեմա: Քաղաքականություն:
Երբ հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնել է Արցախի յոթ շրջաններն ու Շուշին՝ մայրաքաղաքում և հանրապետության տարբեր հատվածներում սկսվեցին լայնածավալ բողոքի ակցիաներ։ Ցուցարարները գրավեցին կառավարության շենքը, Ազգային Ժողովի շենքը և վարչապետի կեցավայրը։
Խոսակցություններ էին շրջանառվում, որ Նիկոլ Փաշինյանը թաքնվել է ՊՆ ապաստարանում։ Կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ այս ընթացքում Փաշինյանը թաքնվել է նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատան շենքում։ Դեսպանատան շենքը իր համար ամենաանվտանգ տարածքն է։
Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի մեկից հետո Փաշինյանը կրկին թաքնվել էր ԱՄՆ դեսպանատան շենքում։
news.am/arm/news/612676.html