Մենք փակուղում ենք, հետևյալ պատճառով – Կայծ Մինասյան

ԿԱՅԾ ՄԻՆԱՍԵԱՆ

Մենք փակուղում ենք, հետևյալ պատճառով – Կայծ Մինասյան

03.12.2020 | Հարցազրույց | ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար: Հակոբ Փանոսյան – Հայկական հրթիռաշինությունը` իրատեսական:

Մեր զրուցակիցն է քաղաքագետ Կայծ Մինասյանը

Պարոն Մինասյան, ՀԱՊԿ երկրների ղեկավարների հեռավար նիստի ընթացքում Պուտինը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայացրել է դժվար որոշում, նա այդ պատասխանատվությունը վերցրել է իր վրա, խիզախ քայլ է արել. «Եվ հիմա պետք է սատարենք և անձամբ Հայաստանի վարչապետին, և նրա թիմին, որպեսզի խաղաղ կյանքն ապահովվի և իրականացվեն բոլոր ընդունված որոշումները»,-ասել է Պուտինը: Այսպիսով, Ռուսաստանի նախագահը Փաշինյանին աջակցությո՞ւն է հայտնում։

Ինչպես արդեն ասել եմ՝ նոյեմբերի 9-ից Պուտինը կդառնա Փաշինյանի լավագույն աջակիցը, քանի որ Հայաստանի վարչապետը ստորագրել և հավանություն է տվել հրադադարի բոլոր պայմաններին: Ինչո՞ւ եք ուզում, որ Հայաստանում բան փոխվի, երբ Ռուսաստանն այժմ իր շրջապատում ունի հլու-հնազանդ մարդ: Եթե նոր վարչապետը ստանձնի իշխանություն և չսատարի նոյեմբերի 9-ի զինադադարը, նա վտանգում է Ռուսաստանի շահերը: Այսպիսով, Մոսկվայի համար Փաշինյանը շատ հարմար է: Շատ ցինիկ է և ցավալի, բայց դա իրականությունն է:

Մյուս կողմից, Հայաստանում շարունակում են վարչապետի հրաժարականի կոչեր։ Դուք այս պահին ինչպիսի՞ ելք է տեսնում ստեղծված իրավիճակում։

Մենք փակուղում ենք: Ընդդիմությունն արժանահավատ չէ, քանի որ երբեք չի ընդունել իր պատասխանատվությունը Հայաստանի խարխուլ պետության համար: Ընդդիմության որոշ առաջնորդներ ասում են, որ ներկայիս իշխանությունը միանձնյա պատասխանատու է ստեղծված իրավիճակի համար, ես զարմացած եմ: Ամոթ է այդպես մտածելը: 1991 թվականից ի վեր իշխանության փորձ ունեցող բոլոր քաղաքական կուսակցությունները պատասխանատու են հայկական պետության անփութության համար: Բոլորը, առանց բացառության: Ընդդիմության հանրահավաքները օրինական են, բայց ոչ ժողովրդական: Ոչ ոք չի հավատում ընդդիմության առաջնորդների անկեղծությանը:

Հետևաբար մենք փակուղում ենք, հետևյալ պատճառով. Հայաստանում ընդդիմությունը սատարում է Պուտինին, բայց Պուտինը սատարում է Փաշինյանին: Իսկ ընդդիմությունը մերժում է Փաշինյանին: Բացատրեք ինձ, թե ինչպես դուրս գալ այս փակուղուց: Քանի դեռ Պուտինը պետք է Փաշինյանին, նա կօգտագործի նրան: Նա նույնիսկ կիտրոնի պես կճզմի նրան։ Երբ Պուտինը որոշի ազատվել Փաշինյանից, նա իր լծակները գործի կդնի Հայաստանում նրան գահընկեց անելու համար: Իր հերթին, Փաշինյանը հասկանում է, որ ինքը չի կարող մնալ իշխանության, բայց նա ուզում է թողնել այն դրական նոտայի վրա: Օրինակ՝ գերեվարված բոլոր հայ զինվորներին վերադարձնելը: Եթե նա հասնի այս խնդրի լուծմանը, միգուցե հրաժարական տա վարչապետի պաշտոնից:

Փակուղու բացակայության մյուս պատճառը, որում հայտնվել է Հայաստանը, հետևյալն է. Ընդդիմության համար Փաշինյանի հրաժարականը կայունության նախապայման է: Փաշինյանի համար կայունությունը պաշտոնանկության նախապայման է, և մենք կծում ենք մեր պոչը:

Արցախում կադրային փոփոխություններ են, Մանե Թանդիլյանը՝ սոցապ նախարար, Վիտալի Բալասանյանն էլ իր նախկին պաշտոնին վերադարձավ։ Ինչպե՞ս եք գնահատում։ Արցախի իշխանությունն այս քայլով լարվածությունը թոթափելու փորձ է կատարո՞ւմ։

Արցախի Հանրապետությունը պետք է ամբողջ աշխարհին ցույց տա, որ ինքը մեռած չէ և որ ինստիտուտներն աշխատում են: Ստեփանակերտը նշանակում է ինչպես հին ռեժիմի մարդկանց, այնպես էլ ներկայիս հայկական ռեժիմի գործիչներին:

Երկու օրից Ֆրանսիայի Ազգային ժողովը կքննարկի հայտնի բանաձևը, ի՞նչ ակնկալիքներ կան։ Որքանո՞վ Ազգային ժողովում էլ հնարավոր է հաջողություն գրանցենք։

Եթե Ազգային ժողովը քվեարկում է նույն կերպ, ինչպես Սենատը, ապա Ֆրանսիայի Հանրապետության ամբողջ օրենսդիր իշխանությունը կառավարությանը սստիպում է կատարել Արցախը ճանաչելու քայլ: Բայց իրական հարցն այն է, թե ով է որոշում Ֆրանսիայի արտաքին քաղաքականությունը: Արտաքին գործերի նախարարությո՞ւնը, թե Ելիսեյան դիվանագիտական բջիջը:

Վերը աստուած, վարը Հայկական Բանակ – Լեռնային առիւծները, Արցախի Պաշպանութեան Բանակ

lragir.am/2020/12/03/605132/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail