Անսպասելի «թղթի կտորներ» Բաքվի համար․ Ինչ է մնալու «հաղթանակից» Ալիեւ – Մեզ համար այդ բանաձեւերը որեւէ նշանակություն չունեն, թղթի կտոր են

Անսպասելի «թղթի կտորներ» Բաքվի համար․ Ինչ է մնալու «հաղթանակից» Ալիեւ – Մեզ համար այդ բանաձեւերը որեւէ նշանակություն չունեն, թղթի կտոր են

25.12.2020 | Քաղաքականություն |Արաբերէն առածը կ՛ըսէ (عين بالعين – وسن بالسن-An eye for an eye – a tooth for a tooth-Œil pour œil – dent pour dent-)lousavor-avedis.org-

Բաքվի հանցախմբի պարագլուխ Ալիեւը հայտարարել է, որ անհիմն է համարում Բաքվի դեմ մեղադրանքները, որոնք պարունակվում են Ղարաբաղում ռազմական հակամարտությունից հետո մի շարք արեւմտյան երկրների կողմից ընդունած բանաձեւերում: «Մեզ համար այդ բանաձեւերը որեւէ նշանակություն չունեն, թղթի կտոր են: Սակայն բանն այն է, որ մեր դեմ առաջ են քաշվում անհիմն մեղադրանքներ», հայտարարել է նա:

Հերթական «թղթի կտորն» ընդունել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության պատգամավորների պալատը՝ Արցախի դեմ Ադրբեջանի, Թուրքիայի և ջիհադիստների գործողությունները դատապարտող միջնորդություն: Ավելի վաղ նման բանաձեւեր են ընդունել այլ երկրների խորհրդարաններ, իսկ Ֆրանսիայի ու Բելգիայի խորհրդարանները դրել են Արցախի սահմանների եւ կարգավիճակի հարցերը։ Այդ բանաձեւերում կասկածի տակ է դրվում պատերազմի արդյունքը, բացի այդ՝ ընդգծվում են Բաքվի ռազմական հանցագործություններն Արցախի դեմ։

Ալիեւը դրանք համարում է թղթի կտորներ, եւ նրա հույսը ներկայում անօրինական մի թղթի կտոր է՝ նոյեմբերի 9-ի թե 10-ի եռակորղմ հայտարարությունը, որը ռուս-թուրքական համաձայնություն է Հայաստանի դեմ։ Ալիեւը ռուսների օգնությամբ ձգտում է ամրագրել պատերազմի արդյունքը եւ լեգիտիմացնել Ադրբեջանը որպես պետություն։ Դրանով է բացատրվում Բաքվի ու Մոսկվայի շտապողականությունը Հայաստանի սահմանների «դեմարկացիայի հարցում»՝ ռազմական շանտաժով եւ սպառնալիքներով, Հայաստանում կամակատար քաղաքական դասի երախտագիտության պայմաններում։

Արցախի ռուս-թուրքական օկուպացիան ու կարգավիճակի դեմ քայլերը մնում են միջազգային օրակարգում, իսկ «Ադրբեջանը» խախտել է միջազգային պարտավորությունները, որոնք նրա ճանաչման հիմքն են։ Թղթի կտորներն իրականում սարսափելի ուժ ունեն, նկատի ունենալով նաեւ թուրքերի աշխարհընկալումները։ Այդ Հայաստանում է, որ դեռ չեն գիտակցում դա, ավելին՝ քաղաքական-մեդիա շրջանակների գերակշիռ մասն ամեն կերպ փորձում է արժեզրկել դրանք, երկրորդելով Մոսկվային։

lragir.am/2020/12/25/610931/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail