Մենուան հզոր Հայաստանի մասին էր երազում․․ ավելի քան երկու ամիս անց տեղի ունեցավ Արցախի հերոսի հոգեհանգիստը (Տեսանյութ)

Մենուան հզոր Հայաստանի մասին էր երազում․․ ավելի քան երկու ամիս անց տեղի ունեցավ Արցախի հերոսի հոգեհանգիստը (Տեսանյութ)

30 ԴԵԿՏԵՄԲԵՐ 2020 – ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆ:

Մենուան հզոր Հայաստանի մասին էր երազում․․ ավելի քան երկու ամիս անց տեղի ունեցավ Արցախի հերոսի հոգեհանգիստը (Տեսանյութ)

News.am-ը գրում է․ Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանին այսօր՝ դեկտեմբերի 30-ին, զոհվելուց ավելի քան երկու ամիս անց միայն հարազատները հրաժեշտը տալու հնարավորություն ունեցան։ «Հայ ասպետ» դպրոցի ռազմագիտության ուսուցիչ, Արցախի հերոսի հոգեհանգստյան արարողությանը ներկա էին հարազատները, ընկերները, մարտական ընկերները, սաները։

«Մենուան հայրենասիրությունից շատ չէր խոսում, հայրենասիրությունն իր համար վեհ թեմա էր, որի մասին չէր ուզում անդադար խոսել, դա իր մեջ էր պահում, բայց իր հետ խոսելիս ակամայից հայրենասիրություն էիր քաղում։

Նրա դասերին մենք չէինք զգում, թե ինչպես է ժամանակն անցնում, նա դասագրքերով չէր առաջնորդվում, այլ ուրիշ հետաքրքրիր մեթոդներով»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Մենուա Հովհաննիսյանի սանը՝ Մենուա Բաղրամյանը։

Իրենց ուսուցչի՝ պատերազմ մեկնելու մասին Մենուան ու դասընկերներն իմացել են սոցցանցերում տարածված տեսանյութերից, ապա նույն կերպ տեղեկացել, որ իրենց սիրելի ուսուցիչը «Արցախի հերոս» կոչմանն է արժանացել։

«Ես պարտավոր եմ Մենուայի գործը շարունակել ոչ միայն նրա համար, որ ես նրա աշակերտն եմ, այլեւ նրա համար, որ իր անվան կրողն եմ»,- նշեց Մենուան։

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում

bavnews.am/մենուան-հզոր-հայաստանի-մասին-էր-երազո/

Ընդամենը մեկ օր եմ հասցրել ճանաչել Մենուային, այդ մեկ օրը հիմա մի ամբողջ կյանք է թվում. Հարությունյան

31 ԴԵԿՏԵՄԲԵՐ 2020 – ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆ:

Այսօր վերջին հրաժեշտը կտանք «Արցախի հերոս» Մենուա Հովհաննիսյանին:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Սրտի կսկիծով գլուխ եմ խոնարհում նրա աճյունի և բոլոր հարազատների առաջ: Ընդամենը մեկ օր եմ հասցրել ճանաչել նրան, բայց այդ մեկ օրը հիմա մի ամբողջ կյանք է թվում: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Սիրելի ՛ Մենուա,

Քո և Հայրենական այս պատերազմին մասնակցած մեր հազարավոր տղաների նվիրումն ու կատարած սխրանքները միշտ կուղեկցեն ապրողներիս ու գալիք սերունդներին՝ որպես սրբազան պատգամ: Բոլորս մեծ դաս պետք է քաղենք Հայրենիքն անմնացորդ սիրելու ձեր օրինակից՝ ունեցածը վերարժևորելու, փայփայելու և մեր ժառանգներին փոխանցելու առումով:

Ննջիր խաղաղությամբ…»,- գրել է Հարությունյանը:

artsakhpress.am/arm/news/136989/yndameny-mek-or-em-hascrel-tchanachel-menuayin-ayd-mek-ory-hima-mi-amboxj-kyanq-e-tvum-harutyunyan.html

Facebooktwitterredditpinterestlinkedinmail