Աշխարհի ազգերի ու պետությունների տոհմածառի հիմքում Հայաստանն է . Լոնդոնի թանգարան

Armenia is the basis of the family tree of the nations and states of the world. Museum of London

Աշխարհի ազգերի ու պետությունների տոհմածառի հիմքում Հայաստանն է . Լոնդոնի թանգարան

30 ԴԵԿՏԵՄԲԵՐ 2020 – ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆ: Yerevan Times:

Աշխարհի ազգերի ու պետությունների տոհմածառի հիմքում Հայաստանն է: Տոհմածառը գտնվում է Անգլիայում, Լոնդոնյան թանգարանում:

Հայաստանի մասին համաշխարհային հարթակում խոսելիս ամենաէական փաստը, որ նշում ենք, այն է, որ Հայաստանը առաջինն ընդունեց քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն։

Armenia is the basis of the family tree of the nations and states of the world. Museum of London

Սակայն ավելի քան արտառոց է այն, որ մ․ թ. ա. 6-րդ դարի բաբելոնյան կավե սալիկ-քարտեզում տեղ գտած երեք երկրներից մեկը Հայաստանն է, այսինքն՝ արդեն ավելի քան 2600 տարի է՝ մենք մեր տեղն ունենք աշխարհի ամենահին քարտեզի վրա:

Մեր նախնիների համար աշխարհը մի հողակտոր էր, որի ափերը չորս կողմից ողողված էին ջրով։ Սակայն նրանք, բարեբախտաբար, չէին սահմանափակվում իրենց իմացածով և շարունակում էին աշխարհը «չափելու» նոր փորձեր կատարել։

Armenia is the basis of the family tree of the nations and states of the world. Museum of London

Աշխարհի ամենահին քարտեզը բաբելոնականն է (մ․ թ․ ա․ 6-րդ դար)։ Այս քարտեզի վրա աշխարհի կենտրոնում Բաբելոնն է, իսկ հյուսիսարևմտյան մասում՝ Արմենիան՝ Հայաստանը, և Ասորիքը։ Նրանց շուրջը «դառը գետն» է։ Գետից այն կողմ գտնվող 7 կետերը կղզիներ են, ուր անհնար է հասնել։ Ստացվում է, որ Հայաստանը ժամանակակից երկրներից միակն է, որը պատկերված է եղել աշխարհի հնագույն քարտեզի վրա։

Պոսիդոնիոսի քարտեզը (մ․ թ․ ա․ 2-րդ դար) ընդլայնում է աշխարհի մասին եղած պատկերացումները։ Նրա քարտեզում հին հունական տարածքներին են միանում նաև Ալեքսանդր Մակեդոնացու գրшվшծ հողերը։ Ի դեպ, այս քարտեզում էլ Հայաստանը պատկերված է աշխարհի կենտրոնում։

Armenia is the basis of the family tree of the nations and states of the world. Museum of London

Պևինգերյան քարտեզը (4-րդ դար) հստակ պատկերում է Հռոմ տանող բոլոր ճանապարհները։ Ամբողջական քարտեզը բավականին երկար է։ Այն պատկերում է աշխարհը Պիրենեյան թերակղզուց մինչև Հնդկաստան։ Քարտեզի վրա նշված են Եվրոպայի, Ասիայի ու Աֆրիկայի հաղորդակցության հին ճանապարհները, դրանց վրա գտնվող քաղաքներն ու կայարանները, վերջիններիս միջև եղած տարածությունները, ինչպես նաև Մեծ Հայքի թագավորության հիմնական մայրուղիները։

Armenia is the basis of the family tree of the nations and states of the world. Museum of London

yerevan-times.com/65419841651498-2/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail