Բաքուն ծանր է տարել նոր փաստաթուղթը. Արցախի տարածքների վերադարձն ու անկախության ճանաչումն «Ադրբեջանի» միակ շանսն է

Բաքուն ծանր է տարել նոր փաստաթուղթը. Արցախի տարածքների վերադարձն ու անկախության ճանաչումն «Ադրբեջանի» միակ շանսն է

06.01.2021 | Քաղաքականություն | Lragir.am:

Բաքուն նյարդային է արձագանքել Հայաստանի ու Արցախի ԱԳ նախարարությունների միջեւ խորհրդակցությունների վերաբերյալ Ստեփանակերտում կնքված փաստաթղթին: Բաքվում դա համարել են «նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության խախտում»:

Բաքվի այս արձագանքի տրամաբանությունը հետեւյալն է՝ նոյեմբերի 10-ից հետո չկա այլեւս Ղարաբաղյան հակամարտություն, Արցախն էլ որեւէ կարգավիճակ չունի այդ փաստաթղթով: Դա այն է, ինչին ձգտում էր Բաքուն տասնամյակներ շարունակ, իր քաղաքականությունը կառուցելով դրա վրա:

Միեւնույն ժամանակ, նոյեմբերի 10-ից հետո ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ այլ երկրներ դրել են Արցախի դեօկուպացիայի ու կարգավիճակի որոշման հարցերը, որոնք ըստ էության նաեւ Բաքվի պարտավորություններն են ԵԱՀԿ առջեւ: Բանաձեւեր կան պատերազմական հանցագործությունների եւ պատժամիջոցների վերաբերյալ, որոնք առնվազն նախադեպեր են եւ կախվում են Բաքվի վրա՝ որպես ունիվերսալ լծակներ:

Եռակողմ փաստաթուղթը չի լուծել Բաքվի ձգտումները, նույնիսկ այն պարագայում, երբ Պուտինը Ղարաբաղը հայտարարել է Ադրբեջանի մաս: Ընդհանրապես, ինքնորոշման հարցը հզոր լծակ է, որը հնարավոր չէ չեղարկել սեպարատ համաձայնություններով, նույնիսկ տվյալ տարածքի ոչնչացմամբ, եթե դեռ կան այդ հարցը բարձրացնողներ, անկախ նրանից, թե ինչ շահեր ունեն այդ հարցերը բարձրացնողները:

ՀՀ-Արցախ այդ անմեղ փաստաթղթին Բաքվի արձագանքը վկայում է այդ մասին: «Ադրբեջանը» լեգիտիմության լուրջ խնդիրներ ունի որպես պետություն, եռակողմ հայտարարությունն ավելացնում է այդ խնդիրները: Ավելին, այդ փաստաթղթով ավելի է խորացել «Ադրբեջանի» խնդիրը որպես ինքնիշխան պետություն, եւ դրա ինքնամոռաց գերակատարումն ավելի է խորացնելու այդ խնդիրը:

Դրանից խուսափելու Բաքվի միակ շանսը Արցախի դեօկուպացիան ու ճանաչումն է: Բարդ, գրեթե փակուղային իրավիճակ է Բաքվի ու Մոսկվայի համար: «Պարտված» Հայաստանը կարո՞ղ է թոթափել պարտվածներին՝ եռակողմ հայտարարությունն իրականացնողներին ու դրան հավատարմություն հայտնածներին, եւ սկսել իրացնել այս ահռելի քաղաքական ներուժ եւ տարածություն պարունակող հնարավորությունը:

Վերը աստուած, վարը Հայկական Բանակ – Լեռնային առիւծները, Արցախի Պաշպանութեան Բանակ

lragir.am/2021/01/06/612703/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail