Մենք Թշնամուն Չենք Պարտվել, Մենք Պարտվել Ենք Ինքներս Մեզ… – Դավիթ Հովհաննիսյան
13 ՅՈՒՆՈՒԱՐ 2021 – ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆ: /Դ Ի Մ Ո Ւ Մ ՄԱԿ-ին — Հայաստան պետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանի (սահմանազատման) վերաբերյալ/
Դավիթ Հովհաննիսյանը գրել է.
Մենք այսօր տալիս ենք քսանվեց տարիների կուտակված սխալների պատասխանը, ու մեղավորը բոլորս ենք: Եթե տարիների ընթացքում բացի կենացներից եւ բառերով Հայրենիքը սիրելուց գործով ցույց տայինք, չլռեինք ու համակերպվեինք, երբ մեր աչքերով էինք տեսնում, թե ինչպես էին քանդում մի պետություն, որը իր գոյության իսկ օրվանից ենթարկվել է թշնամու կողմից հարձակումների ու չենք ստիպել մեր իսկ ապահովության համար հզորացնել, երբ, իմանալով ներսի թուրքերին, երբեք չենք պատժել, թե՛ օրենքով, թե՛ մարդկայնորեն ։
Մենք թշնամուն չենք պարտվել, մենք պարտվել ենք ինքներս մեզ, քանի որ ապրել ենք մեզ հույս տալով, իսկ թշնամին մեր ամեն բարձրացրած հայրենասեր բաժակաճառերի ընթացքում զինվեց, որ իր վրեժը լուծի, իսկ մենք մեր հաղթանակը փոխարինեցինք դղյակներով, լավ ու շատ թանկարժեք մեքենաներով, ծառաներով, Աֆրիկաներում առյուծ խփելով, սեփական գազանանոց ունենալով, սեփական Եկեղեցի կառուցելով, մոլերով, կղզիներով։
Հ.Գ. Քանի դեռ հայի տականքը ու ներսի թուրքը չի պատժվել, մենք շարունակելու ենք ապրել հույսով ու շարունակելու ենք զուտ բաժակաճառով սիրել Հայրենիքս, իսկ մեզ հակառակն է պետք ՝ դառնալ համախմբված ուժ, ստեղծել ամենաուժեղ բանակը ու գործով պաշտպանել հողն ու ջուրը:
mer-oughin.am/2021/01/13/մենք-թշնամուն-չենք-պարտվել-մենք-պարտվ/