Հայատյաց եղբայրության կենտրոն Արցախում. ԱԹՍ-ներ հայկական երկնքում եւ ծառուղի հողի վրա

Ռուս եւ թուրք բարձրագույն զինվորական ղեկավարները զավթված Տիգրանակերտից ոչ հեռու երկու երկրների «մարտական եղբայրության» ծառուղի են հիմնում

Հայատյաց եղբայրության կենտրոն Արցախում. ԱԹՍ-ներ հայկական երկնքում եւ ծառուղի հողի վրա

08.02.2021 | Քաղաքականություն | Lragir.am:

Ezerk.am․ Համաձայն թուրքական Հյուրրիյեթի, Աղդամի (Ակնա –Եզերք) Մերզիլի գյուղի մոտակայքում գտնվող թուրք եւ ռուս զինվորականները միասին դիտում են անօդաչու թռչող սարքերով (ԱԹՍ) տարածաշրջանից արված պատկերները և պաշտպանում հրադադարի ռեժիմը: Կենտրոնը, որում հերթապահում են 60 թուրք և 60 ռուս զինվորականներ, հիմնված է 4 հեկտար տարածքում և ունի 65 հավաքովի զորանոց և տեխնիկական շինություն:

Կենտրոնում կան մեկական մզկիթ և ռուսական եկեղեցի: Ըստ Հյուրրիյեթի` կենտրոնի անվտանգությունն ապահովում են ադրբեջանցի զինվորները եւ այն ենթարկվում է Բաքվին: Անձնակազմը տեղում ղեկավարում են Թուրքիայի ԶՈՒ գնդապետ Ալի Կարաքեշը եւ ռուս գնդապետ Միխայիլ Զավալկինը:

Բաքվի լրատվությունը հաղորդում է հայկական Ակնայում «Ռուս-թուրքական մարտական եղբայրության» ծառուղու հիմնման մասին: Ծառուղին հիմնեցին ՌԴ պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը եւ Թուրքիայի պաշտպանության փոխնախարար Յունուս Էմրե Կարաօսմանօղլուն:

Ռուս-թուրքական համատեղ դիտորդական հերթափոխ Արցախում, Ակնա – լուս՝ hurriyet
Ռուս եւ թուրք սպաները համատեղ դիտարկում են հայկական ՀՕՊ դիրքերը ԼՂ եւ ՀՀ տարածքում

Նշենք, որ ռուս-թուրքական կենտրոնում թուրք հրամանատարը բրիգադային գեներալ Աբդուլլահ Քաթըրջին է, իսկ ռուսը՝ գեներալ-մայոր Վիկտոր Ֆեդորենկոն: Ֆեդորենկոն ՌԴ ԶՈՒ առաջնակարգ մասնագետ է, Հարավային զինվորական օկրուգի ՌԷՊ ստորաբաժանումների հրամանատարն է եւ Սիրիայում մարտական գործողությունների մեծ փորձ ունի: Արցախում կենտրոնացած են ինչպես թուրքական, այնպես էլ ռուսական հետախուզման եւ ռադիոէլեկտրոնայաին պայքարի հզոր միջոցներ: Բնականաբար դրանց թիրախը միայն հայկական ուժերն են, քանի որ բացի Անկարայի եւ Մոսկվայի քաղաքական նպատակներին ծառայելը կենտրոնը ադմինիստրատիվ եւ զինվորական գծով ենթարկվում է Բաքվին:

Մանրամասնենք, որ Արցախյան պատերզմի օրերին ռուսական արտադրւթյան սակավաթիվ եւ հնացած ՌԷՊ եւ ՀՕՊ սպառազինութունը գործադրվում էր էպիզոդիկ եւ այդպիսով ծառայում իբրեւ հայկական կողմին այս կամ այն քաղաքական քայլ պարտադրելու միջոց: Ի թիվս այլ գործոնների, այսպիսի իրողության հետեւանքը կապիտուլացիան եւ շուրջ 5000 հայ զինծառայողի կորուստը դարձան: Ավելացնենք, որ 2016 ապրիլյան պատերազմից հետո Մոսկվան եւ Բաքուն ջանք չխնայեցին վիժեցնելու համար 1994թ. հրադադարը մշտադիտարկելու ԱՄՆ եւ Ֆրանսիայի ծրագրերը:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail