Տիրան Խաչատրյանն ազատվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից
24 ՓԵՏՐՈՒԱՐ 2021 – ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆ:
Տիրան Խաչատրյանն ազատվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից: Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիրն ստորագրել է այսօր՝ հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը:
Հրամանագիրը հրապարակված է նախագահի պաշտոնական կայքէջում:
Մանրամասներ չեն հաղորդվում:
Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը Հայաստանի Ազգային հերոս է, բարձրագույն այդ կոչմանն արժանացել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմի օրերին՝ անցած տարվա հոկտեմբերի 22-ին:
www.azatutyun.am/a/31120194.html