Սումգայիթը, Բաքուն, Կիրովաբադը, Մարաղան Ղարաբաղյան կոնֆլիկտի հիմքում են

Armenocid - Sumgait, Baku, Kirovabad, Maragha sont au cœur du conflit du Karabakh

Սումգայիթը, Բաքուն, Կիրովաբադը, Մարաղան Ղարաբաղյան կոնֆլիկտի հիմքում են

27 ՓԵՏՐՈՒԱՐ 2021 – ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆ:

Արմենոցիդի շարունակությունն է Ղարաբաղյան կոնֆլիկտի բնորոշումը:

2020 թվականի ահաբեկչական ագրեսիան նույնքան ներծծված էր արմենոցիդով, ինչպես որ 1991 թվականի ու 2016 թվականի ագրեսիաները:

«Խաղաղություն է հաստատված» թեզը կեղծ է ու վտանգավոր, քանի որ արմենոցիդի տաք փուլին հետևել է սառը փուլը: Շուշիի ու Հադրութի ռազմակալման ու այնտեղ իրականացված արմենոցիդի փուլին հետևեց էթնոցիդը Քարվաճառում ու Քաշաթաղում: Հենց այս իրողությունը հովանավորում է Ալիևին շանտաժի լեզվով խոսելու հայ ռազմագերիների վերադարձի մասին ու լպիրշ հայտարարել տարածաշրջանում թշնամանքի և ատելության էջը փակելու իր ցինիկ «պատրաստակամության» մասին:

2020 թվականի ահաբեկչական ագրեսիան ոտնահարել է չճանաչված պետությունների պաշտպանվածության միջազգային սկզբունքները և որոշումները ու խախտել է դե ֆակտո կայացած Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը:

Արցախի Հանրապետության և նրա էթնիկ հայության գոյությունը այսօր վտանգված է ահագնացող ու սպառազինվող թուրք-ադրբեջանական տանդեմի նկրտումներից:

2020 թվականի ահաբեկչական ագրեսիան ստեղծել է կոնֆլիկտի մի նոր փուլ, երբ Արցախի հայության մի մեծ հատված բռնի տեղահանվել է Հայաստանի Հանրապետություն և այսօր ապաստանել է այնտեղ:

Նոյեմբերի 9-ի համաձայնագիրը 2020 թվականի ահաբեկչական ագրեսիան կասեցնելու և դրա հետևանքները վերացնելու մասին է: Համաձայնագրի 7-րդ կետը վերաբերում է փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձին «ԼՂԻՄ և դրա հարակից 7 շրջաններ», որոնք կազմում են դե ֆակտո կայացած Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը:

Ովքե՞ր են այդ փախստականները և ներքին տեղահանվածները: 2010թ. հոկտեմբերի 7-ից 12-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այցելեցին «Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքներ՝ իրավիճակի գնահատման նպատակով» և փաստեցին, որ բնակիչների ընդհանուր թիվը շուրջ 14 հազար մարդ է, որոնք ապրում են «Լաչինի և Քելբաջարի փոքր գյուղերում ու քաղաքներում ու բնակիչները մեծ մասամբ էթնիկ հայեր են, ովքեր այնտեղ են տեղափոխվել Ադրբեջանից»: Այսպիսով, միայն Քարվաճառ/Քելբաջարում ու Քաշաթաղ/Լաչինում 2010 թվականին ապրում էին իրենց փրկությունը Արցախի Պաշտպանական բանակի հովանու ներքո գտած 14 000 Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականներ` Սումգայիթից, Բաքվից, Հյուսիսային Արցախից, Կիրովաբադից, Եվլախից, Շաքի-Շիրվանից, նաև «ԼՂԻՄ-ի հարակից 7 շրջաններից»: (Այստեղ լրացուցիչ անգամ տեղեկացնենք, որ «ԼՂԻՄ-ին հարակից 7 շրջաններից» 1988-ի ընթացքում շուրջ 30 500 հայեր փախել են Հայաստանի Հանրապետություն ու գրանցվել այնտեղ փախստականների կոմիտեում որպես Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականներ): Շուշիի շուրջ 2200 հայերը 1988-ին փախան ԼՂԻՄ-ի այլ շրջաններ, իսկ 1992-ի մայիսին Շուշին ցեղասպանից ազատագրելուց հետո վերադարձան իրենց տները: Դե ֆակտո կայացած Արցախի Հանրապետությունում ապրում էին շուրջ 30 հազար Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականներ, որոնք փրկվել էին Ադրբեջանի հայաբնակ տարածքներում 1987-1992 թվականներին իրականացված արմենոցիդից, նրանցից ոմանք ապրում էին Հադրութում ու Շուշիում, իսկ դրանց ռազմակալումից հետո արդեն դարձել են բազմակի փախստական: 2020-ի ագրեսիայի հետևանքով շուրջ 50 հազար արցախահայեր էլ դարձան բռնի տեղահանվածներ: Ահա՛ թե ովքեր են 2020 թվականի ագրեսիայի կասեցմանը և դրա հետևանքների վերացմանը միտված նոյեմբերի 9-ի համաձայնագրի 7-րդ կետում նշված փախստականներն ու տեղահանվածները:

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարին և Մինսկի խմբի եռանախագահներին կոչ ենք անում և և հորդորում ենք անհապաղ հանձն առնել ու վերացնել 2020 թվականի ադրբեջանաթրքական ահաբեկչական ագրեսիայի հետևանքները. դրանք 7-րդ կետով փախստականների ու ներքին տեղահանվածների վերադարձը «ԼՂԻՄ և դրա հարակից 7 շրջաններ» և 8-րդ կետով ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների վերադարձի հարցերն են:

Սա է պահանջում ագրեսիայի կասեցման նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, նաև աշխարհին որպես մարտահրավեր նետած այնպիսի աղետի չեզոքացումը, երբ սպառազինված ու ահաբեկիչներով համալրված ագրեսիայով կոնֆլիկտները լուծելու նախադեպ են փորձում ստեղծել:

Սա է պահանջում մինչ օրս ՄԱԿ-ի ու Մինսկի խմբի եռանախագահների կողմից չդատապարտված Սումգայիթյան Աղետի հիշողությունը: Սումգայիթի «ներումը» հովանավորեց 2020 թվականի արմենոցիդով շաղախված ահաբեկչական ագրեսիան ընդդեմ Արցախի, ընդդեմ Արցախում ապրող բոլոր հայերի, նաև 1988-ին Սումգայիթից փախած Ջոնիկ պապիկի, ում որսացին Շուշիում ու գլխատեցին, Բաքվից փախստական Բենիկին գնդակահարեցին Հադրութում ու սպանդի տեսանկարը` որպես սպառնալիք տարածեցին, իսկ նրա կնոջը` Լենային, տանջամահ արեցին, գլխատեցին…

Պահանջում ենք կասեցնել արմենոցիդի սառը փուլը, որը ծորում է նոյեմբերի 9-ի «խաղաղության հաստատումից» հետո, և համաձայնագիրի 7-րդ կետով վերադարձնել իրենց լքված տները Արցախի Հանրապետության ազգաբնակչությանը:

2020 թվականի ահաբեկչական ագրեսիայի հետևանքների վերացումից հետո միայն հնարավոր կլինի խոսել տարածաշրջանում խաղաղության հաստատման, թշնամանքի և ատելության վերացման իրական հիմքերի մասին, մնացածը կեղծ է ու անվստահելի:

Հ.Գ. Պատմությունը հիշեցնում է հայոց բնակավայրերի հայաթափման բազում դրվագներ, հակիրճ ներկայացնենք Նախիջևանի հայաթափումը, երբ 1918-1920 թվականներին` հայերի կոտորածից հետո, խորհրդային ադրբեջանական իշխանությունները 1926 թվականին խոչընդոտներ ստեղծելով արգելեցին հայերին վերադառնալ Նախիջևանի իրենց լքածտները: Նախախորհրդային Նախիջևանի գավառի 44 հայկական գյուղերից 1988-ին մնացել էին միայն երկուսը, իսկ այժմ ոչ մեկը:

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումար

27.02.2021

Armenocid – Sumgait, Baku, Kirovabad, Maragha sont au cœur du conflit du Karabakh

lragir.am/2021/02/27/623909/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail