ՌԴ Պետդումայի պատգամավոր Զատուլինի հիմնադրած Լազարևյան միջազգային ակումբը Փաշինյանին կոչ է անում հեռանալ
02 ՄԱՐՏ 2021 – ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆ:
ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Ֆ. Զատուլինի հիմնադրած Լազարևյան հայ-ռուսական միջազգային ակումբը, որի անդամներ են հանդիսանում հայ և ռուս մի շարք ականավոր հանրային գործիչներ` կոչ է անում Նիկոլ Փաշինյանին անհապաղ հեռանալ։
«Մենք դիմում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Եթե Ձեր մոտ մնացել է պատասխանատվության թեկուզ մի կաթիլ առ Հանրապետության ճակատագիրը, ապա կայացրեք միակ ճիշտ որոշումը։
Հնարավորություն տվեք, որպեսզի վստահությունը չկորցրած մարդրկ
հաղթահարեն ձեր կողմից ստեղծված քաոսը։
Հեռացե՛ք։ Ձեր ժամանակն արդեն անցել է», — նշված է Լազարևյան ակումբի հայտարարության մեջ։
armlife.am/news/141421.html?