Հայաստան-Իրան. Արցախում պրոքսի-պարտությունը չպիտի թշնամանքի բերի – Պավել Դալլաքյան

ԻԻՀ ԱԳ փոխնախարար Աբբաս Առաղչին՝ պաշտոնական դիրքորոշմամբ, Ղարաբաղի կոնֆերանս Ղոմում, Իրան, մարտ 2021 | irna

Հայաստան-Իրան. Արցախում պրոքսի-պարտությունը չպիտի թշնամանքի բերի – Պավել Դալլաքյան

Սելֆի-շոուների հետեւանքը. Իրան-Հայաստան լարվածություն

05 ՄԱՐՏ 2021 – Պավել Դալլաքյան

ԻԻՀ ԱԳ փոխնախարար Աբբաս Առաղչին՝ պաշտոնական դիրքորոշմամբ, Ղարաբաղի կոնֆերանս Ղոմում, Իրան, մարտ 2021  |   irna

 

Սկիզբը այստեղ եւ այստեղ

Նոյեմբեր 9-ից հետո հաճախացել են Իրանից հնչող դատողությունները «Ղարաբաղի պատմական իսլամական ինքնությունը պաշտպանելու» [Mehrnews, 1]: Դրանք վկայում են Թեհրանի ծայրահեղ հուսահատությունը: Պատճառը՝ իսկակամ պրոքսի-պատերազմն էր, որ Արցախի հայկական հողում եւ հայկական արյան գնով Իրանի դեմ վարում էին Ռուսաստանը, Թուրքիան եւ Իսրայելը: Իրանը պարտվեց: Հայաստանի համեմատ տարբերությունը՝ Իրանի պարտության «պրոքսի» նախածանցն է: Ածանցի շնորհիվ չկորսված արյունն ու հողը, սակայն, կարող են կորսվել հետագայում, ահա Թեհրանի մտահոգությունը

Ճշտենք, որ Արցախի պատմական ինքնությունը թեպետ «իսլամական» է դրոշմվում, բայց նշանակում է շատ բան.  թե՛ ընդհանրապես իսլամական, թե՛ շիա կրոնական հոսանքին, նաեւ շիա հեղափոխական պատմական շարժմանը պատկանող, իրանական եւ, նույնիսկ, պարսկական եւ մուսուլմանական՝ վերջինի «ադրբեջանական» էթնիկ իմաստով: Կախված է գործածության պահից, վայրից եւ լեզվից՝ իբրեւ քաղաքական կատեգորիաների: Այդպիսին է իրանյան պետության էքսպանսիայի ժամանակակից կոդային համակարգը:

Այն ունի կրոնական-գաղափարային կուռ կառուցվածք եւ իրենից ներկայացնում է մարտական միջոց, որ թույլ է տալիս թող փոփոխական հաջողությամբ, բայց 40 տարի շարունակ շրջաձեւ գրոհ վարել: Մեզ ավելի հարազատ է շրջաձեւ պաշտպանությունը եւ դա որոշիչ տարազատում է:

Անշուշտ, կարելի է Ղոմի հոգեւորականությանը հիշեցնել, որ նման դրոշմանշումով ՀՀ տարածքի մի զգալի մասն էլ կարելի է «իսլամական», կարդա՝ պարսկական կամ «ադրբեջանական» ճանաչել: Արմատները, սակայն բոլորովին այլ իրողության են տանում:

X դարի Սաֆֆարիների իրանական հարստության տարածքները եւ Հայաստանը Արաբական խալիֆայության սահմաններում: Ադրբեջան գավառը՝ հարավից  |  քրտ. Destinationiran/mehrabi

Պարտության հետեւանքները շտկելու նպատակին ծառայող բառային վարժանքներ անողները պիտի գիտակցեն, որ իրանական իսլամի սպեցիֆիկ զենքը առած կոխում են հայկական հինավուրց հող, որ արոտավայր, կամ ավազուտ չէ, այլ քաղաքակրթական բեւեռ: Անհետեւանք դա չի անցնելու:

Վաղ թե ուշ կայանալու է հայկական պատմական անդրադարձը շրջանին: Սպառվում են 1921-1923թթ. կարեւոր պայմանագրերի ժամկետներ: Մինչդեռ, Իրանի շատ հատվածների «պատմական ինքնությունը» գնալով ավելի մտահոգիչ է ներկայանում: Եթե Իրանը ընթանա նկարագրված ուղով, ապա իր սահմանների պաշտպանության համար վատագույն եղանակը ընտրած կլինի: Հայաստանը չպիտի զրկվի Իրանին օգնելու հնարավորությունից, այլապես Երեւանը ստիպված է լինելու ճշգրտել իր 30-ամյա դիրքորոշումը:

Այստեղ հարկ է հստակ նշել, որ Արցախի դեմ պատերազմած կողմերը բազմաթիվ էին եւ վարժված: Կարեւոր է սակայն ընդունել, որ Արցախում Հայաստանի եւ Իրանի պարտության մեղքի առյուծի բաժինը Հայաստանինն է: Այդուհանդերձ օկուպացիայի տակ են հայտնվել հայկական հողերը, զոհվել են հազարավոր հայեր: Արցախի խնդրի դիվանագիտական կարգավորմանը եւ մոնիթորինգին մասնակցելու արտառոց եղանակը, որ նշմարվեց Ղոմ կրոնական կենտրոնում գումարված կոնֆերանսում [Mehrnews, 2], Իրանի համար քաղաքական իմաստով տանուլ տալու է, իսկ բարոյականով՝ կաղ:

Հոգեւորականությունը հետեւում է «ադրբեջանական» քարոզչական հոլովակի ցուցադրությանը: Այս բաշիբոզուկների եւ սիրիաբնակ թաքֆիրական խմբերի պատերազմական ոճրագործությունները Ղոմի կոնֆերանսում չցուցադրվեցին |  isna

Ինչեւիցե, եթե արցախյան պարտությունը Հայաստանում առաջացրել է պետության ինքնախարխլման ընթացք, ապա Իրանում եւս կարող են տեղի ունենալ ինչ-ինչ անբացատրելի երեւույթներ: Ճիշտ այդպիսին էր, մեր գնահատմամբ, կոնֆերանսը, որին անդրադարձել ենք [Եզերք, 3], [Եզերք, 4]: Հավաքին շրջանից ներկա չէին միայն Հայաստանի փորձագետները, բացակայում էր նաեւ Իրանում Հայաստանի դեսպանը: Իրանական կողմից առաջադրվեց պաշտոնական դիրքորոշումը «ադրբեջանի տարածքների ազատագրման, հայերի անվտանգության ապահովման և միջազգային սահմանները հարգելու» տեսքով:

Առանձին արժե նշել, որ կոշտ քննադատության էր ենթարկվել նաեւ Բաքվի քաղաքականությունը [Ռեզայի, 5]: Ռեժիմի պարագլուխ Իլհամին խնայելու համար, թիրախավորվել էր հայր Հեյդարը՝ Ալիեւին ոչ ավել ոչ պակաս սիոնիզմին աջակցելու մեղադրանք էր սռաջադրվել: Հայերը մեղադրվում էին առաջին հերթին Ռուսաստանի շրջանային նկրտումները սպասարկելու համար: Միջնորդավորված այս եղանակով մեղադրվեց նաեւ Ռուսաստանը: Քննադատություն եղավ նաեւ երկրի ԱԳՆ հասցեին՝ «Ադրբեջանը» ընդամենը հարեւան երկիր դիտարկելու համար: Հարկ է նշել փոխվարչապետ Արաղչիի պահանջը շրջանից հեռացնել Սիրիայից ժամանած թաքվիրական ավազակախմբերը, որ ուղղված էր ներկա գտնվող Բաքվի դեսպանին:

Իրանում շրջող տեսակետների, ինչպես համոզվում ենք, լայն սպեկտրում աչք է ծակում հայկական գործոնի բացակայությունը: Սա, մեր կարծիքով, չի նպաստում Հայաստանի համար հիրավի «ոչ միայն հարեւան» երկրի՝ Իրանի կայունությանը: Հայաստանի դիվանագիտության առջեւ գրեթե անմշակ խոպան է, ինչը ոչ պակաս տարակուսանքի առիթ է, քան «պատմական ինքնության» ինչ-ինչ մեկնություններ Ղոմում:

Խնդրին վերադառնալու ակնկալիքով:

.

Կարդացեք նաեւ, ինչպես նաեւ

ezerk.am/?p=11138

Facebooktwitterredditpinterestlinkedinmail