Հայկական «ավարը»՝ Թուրքիայի տնտեսության հիմք. Այնթապի հայեր

Հայկական «ավարը»՝ Թուրքիայի տնտեսության հիմք. Այնթապի հայեր

ԼՈՒՐ / ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ

16 ՄԱՐՏ 2021 – ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ – ՊԱՏՄԱԿԱՆ ԷՋԷՐ:

ԹՈՒՐՔԻԱ – ՀԱՅԱՍՏԱՆ

Հայկական «ավարը»՝ Թուրքիայի տնտեսության հիմք. Այնթապի հայեր 

| HUP

Թուրք նշանավոր պատմաբան եւ հրապարակախոս, Հայոց Ցեղասպանության նվիրված մի շարք ուսումնասիրությունների հեղինակ Թաներ Ակչամը Facebook իր էջում շնորհավորել է Ումիտ Քուրտի գրչին պատկանող «Այնթապի հայեր. Ցեղասպանության տնտեսական պատկերը» գրքի ապրիլին սպասվող լույսընծայումը Harwad University Press հրատարակչության կողմից:

Դ-ր. Թաներ Ակչամ |

1895-1922 թվականներին Օսմանյան եւ Ռուսական կայսրության տարածքում իրականացված ցեղասպանության հետեւանքով բացի մարդկային եւ տարածքային կորուստներից հայ ժողովուրդը կրել է տնտեսական հսկայական վնաս: Ժամանակակից Թուրքիայի տնտեսական հզորությունը հիմնված է հայերից բռնագրավված ինչքի եւ ֆինանսական միջոցների վրա: Բռնագրավումները շարունակվել են նաեւ 1923-ին Ռուսաստանի ուղղոորդումով եւ ռազմական մասնակցությամբ հաստատված քեմալական հանրապետական կարգերի օրոք մինչեւ 1950-ական թվականների սկիզբ:

«Այնթապի հայեր. Ցեղասպանության տնտեսական պատկերը» գիրքը հրատարակվել է Ոոմիտ Քուրտի դոկտորական թեզի հիման վրա, որ մշակվել է ԱՄՆ Քլարքի (Վուսթեր, Մասաչուսեթս) համալսարանի Ցեղասպանության ուսումնասիրության Շտրասլերի կենտրոնում: Թաներ Ակչամը հուսով է Քլարքի համալսարանում ստեղծել Հայոց ցեղասպանության առանձին ֆակուլտետ:

Դ-ր. Ումիտ Քուրտ |

ezerk.am/?page_id=7617

Facebooktwitterredditpinterestlinkedinmail