Բուլղարիայից Հայաստան՝ մեկ դատաստան. Այլ ելք չկա – Հայաստանի դեմ 2020-ի աշնանային ահաբեկչական պատերազմից հետո,

ռուսական գործակալներն ու լրտեսները՝ գրեթե ազնիվ հետախույզներ են: Հայաստանի դեմ 2020-ի աշնանային ահաբեկչական պատերազմից հետո

Բուլղարիայից Հայաստան՝ մեկ դատաստան. Այլ ելք չկա

22.03.2021 | Մեկնաբանություն | Lragir.am,

Բուլղարիայում լրտեսական սկանդալ է պայթել. մարտի 19-ին ձերբակալվել են բարձրաստիճան զինվորականներ, որոնց կասկածում են Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ: Դատախազության տեղեկություններով, նրանք տվյալներ էին հավաքում մասնավորապես Վառնայում ՆԱՏՕ-ի համակարգող կենտրոնի, ՆԱՏՕ-ի գործողությունների (խնդիրներ, զարգացման պլաններ, ֆինանսավորում), ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի տարբեր կոմիտեներում ընդունված որոշումների վերաբերյալ: Այս մասին գրում է Դոյչե Վելլեն (DW):

Իր հերթին, ռուսական ՌԲԿ-ն գրում է, որ ձերբակալվածները կապ են ունեցել Բուլղարիայում ՌԴ դեսպանատան հետ: Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը հայտարարել է, որ վտարվելու են ռուս դիվանագետներ: Նա Մոսկվային կոչ է արել դադարեցնել շպիոնաժը:

Ռուսաստանը վերջին տարիներին համաշխարհային զլմ-ներում հիշատակվում է բացառապես լրտեսական սկանդալների, թունավորումների, ռազմական ագրեսիայի, կիբեռհարձակումների առիթով: Պուտինյան կգբ-ական ռեժիմի օրոք Ռուսաստանը վերջնականապես դուրս է նետվել քաղաքակիրթ աշխարհից, եւ իր գոյութան մասին հիշողությունը փորձում է պահել բնորոշ մեթոդներով:

Ռուսաստանին առայժմ հաջողվում է Հայաստանում, որտեղ Ժիգուլին դեռ արտասահմանյան մեքենա չէ, իսկ ռուսական գործակալներն ու լրտեսները՝ գրեթե ազնիվ հետախույզներ են: Հայաստանի դեմ 2020-ի աշնանային ահաբեկչական պատերազմից հետո, ինչպես հայտարարում են Կրեմլի նախագծողները, ռուսական հատուկ ծառայություններն արդեն ազատ գործում են Հայաստանում:

Ռուս դեսպանը Հայաստանում համակարգում ու բաց հանձնարարականներ է տալիս ռուսահայ կուսակցություններին ու շարժումներին՝ Ռուսաստանի հետ ավելի խորը ինտեգրվելու, միութենական պետության, երկու ազգ մեկ լեզու, մեկ կրոն եւ այլնի մասին: Բանակի շուրջ ձեւավորած կոնֆլիկտներով Մոսկվան վերցնում է բանակը, պարտադրելով 3 միլիարդի «մետաղի ջարդոն», հակառակ դեպքում սպառնալով նոր պատերազմով:

Հայաստանում Ռուսաստանին առայժմ դա հաջողվում է, սակայն Հայաստանում էլ կնքվելու է ռուսական քաղաքականության անփառունակ վախճանը: Հարցը հանրային ըմբռնման մեջ է: Որքան արագ ձեւավորվի իրողության սթափ ընկալումը, այնքան կնվազեն զոհողությունները: Իրականում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կյանքի ու մահվան պատերազմ է, ընդ որում ոչ սառը: 5000 հերոսները այդ կռվի զոհերն են:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail