Թուրքական հարցը կրկին հայտնվել է միջազգային դիվանագիտության օրակարգում – Կայծ Մինասյան

ԿԱՅԾ ՄԻՆԱՍԵԱՆ

Թուրքական հարցը կրկին հայտնվել է միջազգային դիվանագիտության օրակարգում – Կայծ Մինասյան

23.03.2021 | Հարցազրույց | ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար: Կայծ Մինասյանի ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ:

Մեր զրուցակիցն է քաղաքագետ Կայծ Մինասյանը

Պարոն Մինասյան, Էրդողանը հայտարարել է, որ Անկարայի քաղաքականության ցանկացած թուլացում կավելացնի ճնշումները երկրի վրա։ Այդ պատճառով Թուրքիան պարտավոր է ուժեղ լինել բոլոր ուղղություններով. «Նույնիսկ մի փոքր թուլացումը կուժեղացնի ճնշումը Թուրքիայի վրա։ Մենք կհայտնվենք այնպիսի պայմաններում, որոնք իրենց մասշտաբով շատ ավելի սարսափելի կլինեն, քան Սևրի պայմանագիրը»,-ասել է նա: Ինչպե՞ս եք գնահատում։

Թուրքիան ձեւացնում է, թե ուժեղ է, բայց ճշմարտությունն այն է, որ Թուրքիայի տնտեսությունը ճգնաժամի մեջ է: Սա Էրդողանի թույլ կետն է: Նա դարձել է ոչ պոպուլյար երիտասարդների, կանանց շրջանում և ցանկանում է դիվերսիա ստեղծել, որպեսզի բոլորին ցույց տա, որ Թուրքիան ուժեղ է: Տպավորություն է, որ կարդում եմ 1910-ականներին Թուրքիայի կառավարության խոսքերը պատերազմից առաջ: Էրդողանը վախենում է, որ ԱՄՆ-ը և Եվրամիությունը կհարձակվեն Թուրքիայի տնտեսության վրա: Թուրքական հարցը կրկին հայտնվել է միջազգային դիվանագիտության օրակարգում: Բայց Էրդողանը խաղում է ջայլամի քաղաքականություն:

ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն նշել է, որ հայ-ադրբեջանական երկխոսությունը կախված է ռուս-թուրքական հարաբերություններից: Այս հայտարարությունն ի՞նչ նպատակ է հետապնդում:

2020-ի ամռանից Ռուսաստանի հայկական քաղաքականության վերլուծությունը կրկնակի է.

1) Կամ Ռուսաստանը տեղյակ չէր թուրք-ադրբեջանական ռազմական գործողության մասին, և այս վարկածի դեպքում Մոսկվան միայն տուժել է պատերազմի օրակարգից ու այսօր հարկադրված է Թուրքիայի հետ կիսել Հարավային Կովկասի կառավարումը: Սա հետընթաց է Ռուսաստանի, բայց նաև Հայաստանի համար: Վերջում Մոսկվան միջամտեց «կահույքը փրկելու», թուրք-ադրբեջանական դինամիկան կանգնեցնելու համար և հանդես եկավ որպես Հայաստանի, բայց ոչ հայերի փրկիչ: Նա այժմ պետք է սպասի հարմար պահի` կոտրելու թուրք-ադրբեջանական մեքենան և վերահավասարակշռելու իրավիճակը հօգուտ Հայաստանի, բայց դրա համար անհրաժեշտ կլինի Նիկոլ Փաշինյանի հեռացումը, ինչը, սակայն, օրակարգում չէ, քանի որ իրավիճակը կայունացած չէ:

2) Կամ Ռուսաստանը մեղսակից է թուրք-ադրբեջանական ագրեսիային, և Մոսկվան կազմակերպել է Հայաստանի թուլացումը և դրա առանցքը Իրանի հետ: Այս պարագայում Մոսկվայի նպատակը Հարավային Կովկասի ապա-արևմտայնացումն էր ՝ թուլացնելով Մինսկի խումբը՝ հօգուտ Անկարայի հետ արտոնյալ հարաբերությունների: 2008-ից Վրաստանից հետո Հայաստանի խնդիրն էր ջնջել ռուսական կայսերական ցասումը: Այս վարկածում Ռուսաստանը ցինիզմ է ցուցաբերել ինչպես նախկինում՝ հավատալով, որ վաղ թե ուշ ամբողջ տարածաշրջանը կվերադառնա դրան:

Պարոն Մինասյան, արտաքին մարտահրավերներն ինչպիսի՞ ազդեցություն ունեն Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա։

Սա Հայաստանի վերջը չէ, բայց եթե վերցնենք երկրորդ տարբերակը, այն է `ռուս-թուրքական մեղսակցությունը, Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են ունենալ Հայաստան առանց Հայ Դատի կամ Հայդատիզմի, Հայաստան առանց գաղափարախոսության, Հայաստան առանց դիվանագիտական (արցախյան), քաղաքական (ցեղասպանության հարցը), ռազմավարական (հարաբերություններն Արեւմուտքի հետ) օրակարգի: Ահա թե ինչու հայկական ավանդական կազմակերպությունները կոչ են անում տապալել Նիկոլ Փաշինյանին, քանի որ նրա մեջ նրանք տեսնում են այս Հայաստանի գործիքը առանց գաղափարախոսության, առանց Հայդատիզմի, առանց նախագծման: Բայց Հայաստանը կարող է լինել ուժեղ և կայուն, ռազմավարական և քաղաքական պետություն ՝ չընկնելով մահացու ազգայնական գաղափարախոսության և ինքնակործանող երեւակայության մեջ:

Արտահերթ ընտրություններին Ռուսաստանն ինչպիսի՞ դերակատարություն կունենա։

Ռուսաստանն ուշադիր կհետեւի ընտրություններին: Նա հանգիստ է Նիկոլ Փաշինյանի և ռուսամետ ընդդիմության (Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, ՀՅԴ) հետ: Իդեալում կլիներ «Ո՛չ Նիկոլը, ո՛չ էլ նախկիները» ասելու երրորդ եղանակը ՝ միևնույն ժամանակ մնալով ողջամիտ և կառուցողական հայության և պետության ծառայության մեջ:

lragir.am/2021/03/23/629445/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail