Ռուսաստանն ու Թուրքիան, բախվելով Արցախի մահացու խութին, փորձում են ոտքի վրա մնալ

Վերը աստուած, վարը Հայկական Բանակ - Լեռնային առիւծները, Արցախի Պաշպանութեան Բանակ

Ռուսաստանն ու Թուրքիան, բախվելով Արցախի մահացու խութին, փորձում են ոտքի վրա մնալ

24.03.2021 | Մեկնաբանություն | ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան:

Այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Բայդենը Պուտինին անվանեց մարդասպան, աշխարհում սկսվել են դինամիկ գործընթացներ։ ԱՄՆ և Եվրոպան փորձում են վերականգնել դաշնակցային հարաբերությունները, որպես ընդհանուր անվտանգությանը սպառնացող մարտահրավերներ հռչակելով «Ռուսաստանի ապակայունացնող գործունեությունը, ահաբեկչության սպառնալիքը, կիբեռհարձակումները, առաջընթաց տեխնոլոգիաները, Չինաստանի վերելքը և կլիմայի փոփոխությունը»։

Պետքարտուղար Բլինքենը, օրինակ, ասում է, որ «Չինաստանը ներդրումներ է կատարում մեր երկրների համար չափազանց կարևոր ենթակառուցվածքի՝ 5G-ի զարգացման մեջ». «Հետևաբար մենք չենք կարող անտեսել հետևանքները, որոնք իրենց հետ կբերեն Չինաստանի ազդեցության աճը և ուժերի համաշխարհային հավասարակշռության փոփոխությունը դաշինքի անվտանգության համար», ասել է նա։ Միևնույն ժամանակ, նշվում է, որ Չինաստանի ազդեցության ուժեղացումը ՆԱՏՕ-ի անդամ երկրների համար նոր հեռանկարներ է բացում առևտրի և եղանակի փոփոխության ոլորտներում։ Չինաստանը մոտ ապագայում կդառնա աշխարհի ամենախոշոր տնտեսությունը, և արդեն հիմա աշխարհում պաշտպանական ծախսերով զբաղեցնում է երկրորդ տեղը։

Փաստորեն, Չինաստանին «մեղադրում են» զարգացման և առաջընթաց տեխնոլոգիաների համար, իսկ Ռուսաստանին՝ ապակայունացման։ ԱՄՆ և Եվրամիությունը միաժամանակ պատժամիջոցներ են կիրառել Ռուսաստանի և Չինաստանի դեմ, որոնք, սակայն, ցավոտ հետևանքներ են ունեցել միայն Ռուսաստանի համար։

Դրանից հետո միանգամից ընկել է նավթի գինը՝ մի քանի օրում 70-ից հասել է մինչև 60 դոլար, ռուբլին նորից արժեզրկվել է։ Չնայած Սերգեյ Լավրովի Չինաստան կատարած այցին և Արևմուտքին դիմակայելու «պայմանավորվածությանը», ակնհայտ է, որ Ռուսաստանի համար բարդ կլինի դիմակայել Արևմուտքի ճնշմանը, իսկ Չինաստանը չունի ՌԴ կարիքը։ Լավրովը առաջարկել է Չինաստանին ստեղծել «սեփական» արժույթ և վճարային համակարգեր, հավանաբար, այլ բան չի կարող առաջարկել։ Շուկաներում «անաղմուկ» խուճապ է սկսել։

Մագնիտսկու օրենքը ԱՄՆ-ում և դեկտեմբերին ընդունված Մարդու իրավունքների պաշպանության ռեժիմը ԵՄ-ում թույլ են տալիս կիրառել քաղաքական պատժամիջոցներ առանց իրավական հետաքննության։ Այսինքն, եթե նախկինում պատժամիջոց կիրառելու համար պետք է ապացուցեին տվյալ երկրի մեղքը, ապա հիմա դրա կարիքը չկա։ Եվ սա փոխում է Ռուսաստանի հետ կապված ամեն ինչ։

Բարդ իրավիճակում է հայտնվել նաև Թուրքիան. Անկարայում ԱՄՆ դեսպան Սաթերֆիլդը կտրուկ առաջարկել է Թուրքիային հրաժարվել Ս-400-ից։ Եվ այստեղ փոխարժեքը ընկավ 17%-ով, չնայած նրան, որ Էրդողանը երկու տարվա մեջ երեք անգամ փոխել է Կենտրոնական բանկի ղեկավարին: Էրդողանը գումար է փնտրում. տեղեկություններ կան, որ երկրի բոլոր ոսկերիչներից հավաքելու են 500 գրամական ոսկի և փոխանցեն պետբյուջե։

Մինչ ԱՄՆ և Չինաստանը փորձում են պարզել իրենց հարաբերությունները, Ռուսաստանն ու Թուրքիան, բախվելով Արցախի մահացու խութին, փորձում են ոտքի վրա մնալ: Անկարայում ու Մոսկվայում նոյեմբերի 9-ին խոսում էին «հաղթանակի» մասին, բայց իմացողները գիտեն, թե ինչն ինչոց է:

lragir.am/2021/03/24/629621/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail