Ինչու Հայաստանը Բուլղարիայի չափ չէ և առանց ծով. Շատ պարզ՝ ներկայիս հայերը իրենց սանիկ* բուլղարացիները չեն

Ինչու Հայաստանը Բուլղարիայի չափ չէ և առանց ծով. Շատ պարզ՝ ներկայիս հայերը իրենց սանիկ* բուլղարացիները չեն

26.03.2021 | Քաղաքականություն | Lragir.am,

Նախկինում Հայաստանի կոմկուսի ԿԿ շենքը իր պատերի մեջ է ներծծել Մոսկվայի շահերին ծառայելու սովորությունը |

ezerk.am․ ՌԴ ԱԳՆ վերջապես արձագանքել է Բուլղարիայում 2021 մարտ 18-ին ձերբակալված 6 Բուլղարիայի եւ ՌԴ քաղաքացիների առիթով, որոնք մեղադրվում են Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ:

Խոսնակ Զախարովան մարտ 26-ին ասել է տառացի. «Չեմ կարող չհամաձայնել, որ, քանի որ դա չի համապատասխանում Բուլղարիայի ժողովրդի շահերին, ամենայն հավանականությամբ, նման քայլերի և գործողությունների խթանման հիմքում դրսի հրահրումն է: Քանի որ դա անհնար է բացատրել Բուլղարիայի հիմնարար, ազգային բնական շահերով» [RIA, 1]:

Տրամաբանական իմաստով «դա այդպես է, քանի որ դա այդպես է» նշանավոր տավտոլոգիայի համարժեքը հանդիսացող ՌԴ ԱԳՆ ռեպլիկը ուշագրավ է նախ եւ առաջ իր բովանդակությամբ:

Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչը օտար երկրին նախատում է իր իսկ լրտեսներին բռնելու համար եւ, միաժամանակ, իրեն թույլ տալիս մեկնաբանել այդ երկրի ազգային շահը: Այսինքն լավ են արել, որ լրտեսել են, քանի որ դա ձեր օգտին էր արվում: Սա կրկնում է մարտ 19-ին Հայաստանում ՌԴ դեսպան Կոպիրկինի «հայերի եւ ռուսների նույնականությունը պիտի շարունակվի» հրահանգին, որ նա տվել էր իր շուրջ համախմբված «ռուսոֆիլ» կուսակցություններին:

Հիրավի, Վարշավայի պակտի անդամ ժողովրդական Բուլղարիայի մասին հուշերը անջնջելի են ռուսական քաղաքական պրակտիկայից: Առաջվա պես գործում է նորանկախ երկրների «սահմանափակ սուվերենության» սովետական հնամենի արտաքին քաղաքական դոկտրինը:

Հիշեցնենք, որ 2019 հոկտեմբերից ի վեր Սոֆիան ստիպված էր լրտեսությունը եւ երկրի ներքին գիրծերին միջամտությունը հովանավորելու համար 5 անգամ արտաքսել ռուս դիվանագետներին: Բուլղարիայում կա ժողովրդական որոշակի համակրանք ռուսների հանդեպ: Այդ համակրանքը բազմապատկելու փոխարեն Մոսկվան «ռուսոֆիլ», կամ պարզապես «ռուսական» կազմակերպություններ է բազմացնում Բուլղարիայում իր դեսպանատան անմիջական հրահանգավորմամբ: Նման գործելաոճի շռնդալից տապալման օրինակ էր Ուկրաինան, հիմա՝ Բուլղարիան:

Ի տարբերություն 2015 Ուկրաինայի եւ հիմա Բուլղարիայի, Հայաստանի դեմ ծավալված են շատ ավելի վտանգավոր այսպես կոչված «ոչ կանոնավոր պատերազմական» գործողություններ: Նպատակը հայկական քաղաքական համակարգի, լեզվի, բանակի եւ եկեղեցու այլասերումն է: Ակնկալիքը՝ երկրի կապիտուլյացիան է եւ ինքնիշխանությունից լիակատար հրաժարումը հոգուտ ռուս-թուրքական տնտեսական եւ քաղաքական շահերի:

Պատերազմի նոր ճակատում գտնվելու եւ ամեն օր անտեսանելի զոհեր տալու գիտակցությունը ակներեւբար դավաճանում է հայերին: Հայաստանը բոլոր շանսերն ունի ինչպես եւ 100 տարի առաջ քանդվող Իմպերիաների փլատակների տակ մնացած միակ երկիրը դառնալու: Խոսքը Արեւմտյան Հայաստանի կորստյան, Արեւելյան Հայաստանի ռուսական եւ թուրքական օկուպացիայի եւ Նախիջեւան-Արցախը «Ադրբեջանին» հանձնելու մասին է: Միլիոնավոր զոհերի մասին:

—————

*) դաժան հալածանքների եւ ջարդերի միջոցով հայերը ավելի քան 1000 տարի առաջ հնազանդեցրել եւ քրիստոնեություն են պատվաստել այդ պահին թյուրք-մահմեդական ցեղ բուլղարացիներին՝ գիր-գրականություն տվել, այնուհետեւ իբրեւ Բուլղարիայի արքաներ, կառուցել բուլղարական մինչ այժմ կանգուն պետականությունը

lragir.am/2021/03/26/630344/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail