Հայի գոյությունը Ռուսաստանի եւ Թուրքիայի գոյության դիմաց. Վճռական ընտրություն

Հայի գոյությունը Ռուսաստանի եւ Թուրքիայի գոյության դիմաց. Վճռական ընտրություն

09.04.2021 | Մեկնաբանություն | Lragir.am,

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պատասխանել է լրագրողի այն հարցին, որ ռուսական կողմը փաստորեն անկարող եղավ վերադարձնել հայ գերիներին։ «Ոչ թե անկարող եղավ, այլ ինչ-որ խոչընդոտ եղավ, որի պատճառը ես դեռ չեմ կարող հնչեցնել, ես ինտուիցիայով հասկանում եմ, թե ինչ է կատարվում»,- ասել է նա։ «Գուցե Ադրբեջանը սպասում է, որ Թուրքիայի իշխանությունն էլ պետք է մասնակից լինի այս խնդրի լուծմանը, չեք տեսնո՞ւմ դա։ Դա արդեն պարոն Պուտինը և Էրդողանը… գուցե ցանկություն կա, որ իրար հետ մի հատ էլ խոսեն, չեք տեսնո՞ւմ դա», ասել է Քոչարյանը։

Հիշեցնենք, որ երեկ վարչապետի ու փոխվարչապետի գրասենյակները հայտարարեցին գերիների խմբի վերադարձի մասին, սակայն դա տեղի չունեցավ: Անդրանիկ Քոչարյանն ասել է, որ պայմանավորվածություն է եղել, որը խախտվել է: Իր հերթին, ՌԴ խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովը հայ լրագրողներին ասել է, որ «դա պրովոկացիա էր: Ձեր պաշտոնյաները թյուրիմացության մեջ են գցում բնակչությանը»: Այդ դեպքում այդպես էլ պարզ չէ, թե ինչու է Մուրադովը մեկնել Բաքու ու հետ թռել Երեւան, դատարկ ինքնաթիռով: Եւ ով էր, ըստ Մուրադովի, հայկական «պրովոկացիայի» թիրախում:

Անդրանիկ Քոչարյանը փաստորեն ասում է, որ հայ գերիների հարցը լուծելու են Պուտինն ու Էրդողանը, «նրանց միջեւ խոսելու ցանկություն կա»: Ինչի հետ է կապված այդ ցանկությունը՝ դժվար չէ կռահել՝ ապրիլ 24-ին ԱՄՆ նախագահի կողմից հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման հետ:

Ռուսաստանը արդեն թուրքերին մատակարարել էր ընդդեմ Ապրիլ 24-ի ճանաչման՝ Բայդենին ուղղված փաստարկներ, որոնք ներկայացվեցին Քալըն-Սալիվան հանդիպմանը: Ահա դրանցից երրորդի ապահովմանը պիտի ծառայի «գերիների վերադարձին չխանգարելու» օպերացիան: Էրդողանն ու Պուտինը բարյացակամ էին, բայց յանկիները ամեն բան «փոզմիշ» են ուզում անել:

Ինչպես համոզվում ենք, ռուս-թուրքական տանդեմի աշխարհաքաղաքական նշաձողը գտնվում է առավելագույն նշանի վրա: Խնդիրը ժամանակակից Թուրքիայի եւ Ռուսաստանի գոյության շարունակել-չշարունակելն է: Գոյության հիմքում խլված հայոց Մեծ հայրենիքն է, հայի արյունն ու արժանապատվությունը: Բալալայկայի տակ վարժեցրած զույգ արջուկների պես պարող «վարչապետն» ու նրա արցախյան «ընտրյալը» կարող են անպատվության ցանկացած աստիճան հանդուրժել, հարց է, թե որքան է հանդուրժելու իր զավակներին հանուն «Լավրովյան ծրագրի» իրականացման զոհաբերող ժողովուրդը:

Ավելորդ է ասել, որ արժանապատվությունից զրկված ժողովուրդը հայրենիքի իրավունք չունի: Դրանք անբաժան են:

God above, down Armenian Army – The Lions of the Mountain – The Republic Artsakh defense army

Lragir.am

Facebooktwitterredditpinterestlinkedinmail