Թուրքիայի արտգործնախարարը մտահոգություն է հայտնել Կանադայի դիրքորոշման վերաբերյալ

Genocide against Armenians committed by the Ottoman Empire between 1894-1922 – Today the Turkish government

Թուրքիայի արտգործնախարարը մտահոգություն է հայտնել Կանադայի դիրքորոշման վերաբերյալ

13 ԱՊՐԻԼ 2021 – ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:

Ապրիլի 12-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Կանադայի արտգործնախարար Մարկ Գարնոյի հետ:

Նշենք, որ Կանադան չեղարկել է ռազմական արտադրանք Թուրքիա արտահանելու թույլտվությունները: Կանադայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ իրենց արտադրանքի նմանատիպ կիրառումը չի համապատասխանում ո՛չ Կանադայի արտաքին քաղաքականությանը, ո՛չ էլ Թուրքիայի կողմից տրված հավաստիացումներին, թե դրանց վերջնական օգտագործողն ինքն է լինելու:

Նկատենք, որ Չավուշօղլու-Գարնո հեռախոսազրույցը տեղի է ունեցել ավելի վաղ, քան Կանադայի ԱԳ ղեկավարի՝ թույլտվությունները չեղարկելու մասին հայտարարությունը:

Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն՝ զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր:

Չավուշօղլուն Թուրքիայի դեմ 2020-ի աշնանը կիրառած սահմանափակումների հարցում Կանադայի որդեգրած դիրքորոշման վերաբերյալ մտահոգություն է հայտնել կանադացի իր գործընկերոջը: Նա նաև հույս է հայտնել, որ Կանադան կվերանայի իր դիրքորոշումը:

Մարկ Գարնոն իր հերթին ասել է. «Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր դաշնակից է, և ՆԱՏՕ-ի համագործակցության ծրագրերի հետ կապված հայտերը կգնահատվեն անհատական կարգով»: Ըստ նրա՝ անհրաժեշտ է երկխոսության մեխանիզմ նախաձեռնել երկու կողմերի պաշտոնյաների միջև՝ փոխադարձ վստահությունն ամրապնդելու և արտահանման թույլտվությունների ոլորտում համագործակցության ընդլայնման համար:

Աղբյուր` trthaber.com

ermenihaber.am/am/news/2021/04/13/Թուրքիա-Կանադա-Չավուշօղլու/206013

Facebooktwitterredditpinterestlinkedinmail