Ժամանակն է իրերն իրենց անունով անվանել. Ռուսաստանը հատեց թշնամության սահմանը

Ժամանակն է իրերն իրենց անունով անվանել. Ռուսաստանը հատեց թշնամության սահմանը

21.04.2021 | Մեկնաբանություն | Lragir.am,

Հայ ռազմագերիների հարցն արտակարգ ռեժիմով գարնանային նստաշրջանի օրակարգ ներառելու հարցի վերաբերյալ ՌԴ 12 հոգանոց պատվիրակության քվեարկության կապակցությամբ պատվիրակության անդամ Սերգեյ Պախոմովի անդրադարձն անթաքույց ծաղր է հայերի հանդեպ։ Պախոմովը նշել է, որ ռուսական պատվիրակությունը փորձում է հասկանալ քվեարկության տեխնիկական խնդիրների պատճառները։

Տեխնիկական պատճառները քաղաքականության մեջ ընդունված բացատրություն է, երբ ամեն ինչ ակնհայտ է։ Հարցն այն չէ՝ ԵԽԽՎ հարթակում հայ ռազմագերիների հարցը կարող է լուծվել, թե ոչ, ինչպես ռուսներին փորձում են մաքրել հայաստանյան սազանդարները։ Օրինակ, ապրիլյան ռազմագործողություններից առաջ ԵԽԽՎ-ում ընդունվեց Սարսանգի վերաբերյալ Բաքվի ներկայացրած բանաձեւը, որն այդ հարթակում «պատերազմի իրավունքի» օրինականացումն էր։ Գերիների հարցով ՌԴ պատվիրակության ներդաշնակ քվեարկությունը Թուրքիայի ու Բաքվի հետ հերթական թշնամական ակտն է Հայաստանի դեմ, հաստատելով այն ենթադրությունները, որ Մոսկվան անմասն չէ այդ խնդրին։

Սա Հայաստանի դեմ Ռուսաստանի հիբրիդային պատերազմի փսի դրվագներից մեկն է, հաշվի առնելով դրա նուրբ ու ցավոտ հանգամանքը հանրության համար, Արցախում հայկական ժառանգության ոչնչացման, Հայ եկեղեցու եւ հայոց լեզվի դեմ արշավի եւ այլնի կողքին։ Սրանք թշնամական ակտեր են եւ իրենց հետեւանքներով չեն զիջում պատերազմի տաք փուլին, եւ գուցե ավելին են։ Իսկ պատերազմի հանգամանքների մասին շատ է խոսվել, դրանք լիուլի խոստովանել են ՌԴ առաջին դեմքերը։

Ռուսաստանը հատել է Հայաստանի հանդեպ թշնամանքի բոլոր սահմանները, եւ ժամանակն է իրերն իրենց անունով կոչել։ «Այսինքն դուրս է գալիս, որ մենք թշնամությո՞ւն ենք անելու մեկս մյուսի նկատմամբ»՝ այս սակրալ հարցն է հնչեցրել հայ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը Արցախի Մարտունիում Նժդեհի արձանը հանելու ռուսների ճնշումների կապակցությամբ: Դա հայերի ընտրությունը չէ, հայատյացությունը եւ հայերի բնաջնջումը նրա պատմական բնօրրանում 200 տարվա պատմություն ունի։ Թուրքերի հետ այս համատեղ քաղաքականության հարցում Մոսկվային հաջողվում էր պահել սեփական «փրկչության» առասպելը, սակայն ամեն ինչ իր ավարտն ունի, նույնիսկ խամաճիկ կառավարության ու գերակշիռ մեծամասնությամբ ռուսահպատակ մեդիա-քաղաքական ռեսուրսի առկայությամբ։ Մոսկվայից մեկը մյուսի հետեւից Հայաստան ուղարկվող ծաղրանկարային դեմքերն ընդամենն արագացնում են փլուզումը։

Լավրովի ծրագրի ընդլայնված բաժինը ենթադրում է Հայաստանի մասնատման շարունակումը եւ ինքնիշխանության վերացումը։ Ինչպե՞ս է կոչվում այն պետությունը, որը նման քայլերի է դիմում մեկ այլ պետության հանդեպ։ Եվ ինչ վերաբերմունք է պետք ունենալ նման պետության հանդեպ, երբ սկսվի նրա անխուսափելի աղետը եւ հեռացումը։

ARMENIAN GENOCIDE – DENIAL IS THE LAST ACT OF A GENOCIDE:

lragir.am/2021/04/21/636104/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail