Բայդենի ուղերձում կար նաեւ այլ կարեւոր անվան օգտագործում. Շահան Գանտահարյան – Շահան Գանտահարյան
26 ԱՊՐԻԼ 2021 – ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձը բազմաթիվ հանգամանքներով դիտարժան է եւ կարող է նոր ելակետ ապահովել մեր հատուցման խնդիրների իրավական միջազգայնացման հետագա գործընթացին։
«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան նման կարծիք հայտնեց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:
«Նախագահի ուղերձում կարծում եմ տեղ է գտել մի կարեւոր ձեւակերպում, որ ուշագրավ է եւ նախանշում է ԱՄՆ արտաքին քաքականության հեռակա ուղղությունները։
ԱՄՆ նախագահը, նկարագրելով 1915-ին ապրիլի 24-ին օսմանյան իշխանությունների կողմից հայ մտավորականության ձերբակալությունը իբրեւ գործողությունների վայր օգտագործել է «Կոստանդնուպոլիս» անվանումը։
Ստամբուլը իր պատմական անունով կոչելը իր հերթին հստակ ուղերձ ունի․ սա ուղերձին ապահովում է կարեւոր ուղենիշ՝ Վաշինգտոն-Անկարա հարաբերությունների առումով նոր վեկտորի»,- ասաց Գանտահարյանը։
Նրա խոսքով՝ Կոստանդնուպոլիս անվան հիշատակումը կանհանգստացնի պաշտոնական Անկարայի ղեկավարներին։ «Սա արդեն Թուրքիայի ամենահիմնական քաղաքներից մեկի ոչ թուրքական լինելու մասին պաշտոնական բարձրաձայնում է Վաշինգտոնի կողմից։
Սա նախաբանային հանգամանք կարող է ունենալ նաեւ այն առումով, որ Վաշինգտոնը տարբեր առիթներին հիշի, որ Կոստանդնուպոլիսի նման այլ քաղաքներ եւ տարածքներ եւս ոչ թուրքապատկան են։
Իսկ դա քաղաքական տրամանությամբ խոսում է ամերիկյան դիվանագիտական զինանոցում նոր խաղաթղթի գրանցման մասին»,- նշեց Գանտահարյանը։
lragir.am/2021/04/26/637250/