Ազգային ժողովը ցրվելուց առաջ կարող է ճանաչել Արցախի անկախությունը եւ մաքրվել խարանից
26.04.2021 | Մեկնաբանություն | ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
Ապրիլի 25-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել, որպեսզի հունիսի 20-ին տեղի ունենան խորհրդարանական ընտրություններ։ Հայաստանի նախագահն արդեն ընդունել է կառավարության հրաժարականը, և ներկայիս խորհրդարանն ունի երկու ամիս անցած 3 տարիների սխալները ուղղելու համար։ «Կաղ բադիկի» կարգավիճակը իշխող ուժի համար կարևոր քայլ կատարելու լավ հնարավորություն է։
Ֆրանսիայի Սենատի խոսնակ Ժերար Լարշեն, ով ապրիլի 24-ին ժամանել Էր Երեւան՝ Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված միջոցառումներին, հայտարարել է, որ հայրենիք վերադառնալուն պես Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին կպատմի ՀՀ խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանի հետ քննարկումների մանրամասները։
Ինչի՞ մասին է խոսել Ֆրանսիայի Սենատի խոսնակը Արարատ Միրզոյանի հետ։ Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը, ով այս օրերին նույնպես գտնվում էր Հայաստանում, ասել է, որ երբ անցած տարվա աշնանը Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատներն ընդունել են Արցախը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձևը, նա դեմ էր։ «Նույնիսկ Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը», նախատել է Լեմուարը։
Նույնը ասում է նաև Կրեմլը, որը եռակողմ հայտարարության մեջ միտումնավոր չի ընդգրկել Արցախի կարգավիճակի մասին կետը եւ հայտարարում է, որ այդ հարցը պետք չէ քննարկել հիմա։
Ջո Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչումից հետո Բաքվի փորձագետները սկսել են խոսել այն մասին, որ Ֆրանսիան կարող է ճանաչել Արցախի անկախությունը։ Փորձագետներն ասում են, որ մյուս երկրները կարող են հետևել Ֆրանսիայի օրինակին, ինչպես Կոսովոյի պարագային։
Ամերիկայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներն ասում են, որ Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչումից հետո ԱՄՆ-ն ավելի առարկայական դեր կունենա Ղարաբաղյան հարցի կարգավորման մեջ։ Ի դեպ, ապրիլի 24-ին ԱՄՆ նահանգներից ևս մեկը՝ Այդահոն, ճանաչեց Արցախի անկախությունը, ընդգծելով այդ խնդիրների կապվածությունը։
Ֆրանսիան և ԱՄՆ-ն խոսում են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունները վերսկսելու անհրաժեշտության և կարգավիճակի հիման վրա «քաղաքական կարգավորման» մասին։ Սակայն Ֆրանսիան և մյուս երկրների համար կարեւոր է, որ Հայաստանը ճանաչի Արցախի անկախությունը:
Հայաստանի խորհրդարանը կարող է օգտվել քաղաքական իրավիճակից և անել քայլ, որը կարող է արմատապես փոխել տարածաշրջանում զարգացումների վեկտորը։ Վեց ամիսների ընթացքում խորհրդարանն այդպես էլ չի քննարկել Արցախան պատերազմի հանգամանքներն ու հետևանքները, ընդունելով հայտնի կենդանու պոզան: Ցրվելուց առաջ Հայաստանի խորհրդարանը կարող է ուղղել ամոթալի պահվածքը եւ լուռ հեռանալ։
lragir.am/2021/04/26/637384/