Հակագաղութային շարժիչ ուժը ըստ ռուս վերլուծաբանի. Հայաստանը մեկնարկում է

Հակագաղութային շարժիչ ուժը ըստ ռուս վերլուծաբանի. Հայաստանը մեկնարկում է

30 ՄԱՐՏ 2021 – ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ: /ezerk.am/

Արցախում Թուրքիայի հետ համատեղ օպերացիա իրականացրած [Շոյգու, 1] Ռուսաստանի ներքին քաղաքական զարգացումները կարող են էական ճշտումներ մտցնել այդ տանդեմին պարտված Հաւաստանի դրության մեջ: Եւ հակառակը՝ Ռուսաստանի ներքին կյանքի «վեկտորը» պայմանավորված է նախկին սովետական արվարձանների կացությամբ: Հակառուսականության հեղափոխական ուժի մասին իր մտորումներով մոսկովյան կայանների եթերում հանդես է եկել Լոնդոնի Համալսարանի (UCL) հետազոտող Վլադիմիր Պաստուխովը;

Պաստուխովին հետաքրքրում է Ռուսաստանի ընդհանուր կայունության խնդիրը: Այս առումով նա անկառավարելի վտանգներ է տեսնում իշխանությունների կողմից ջղաձիգ ռեպրեսիվ-սահմանափակիչ գործուղությունների մեջ:

«Ռուսաստանում ռեպրեսիվ փոփոխությունները շատ ուժեղ կապված են հետխորհրդային տարածքում տեղի ունեցող իրադարձությունների հետ և «գունավոր հեղափոխությունների» սպասման, ըստիս, չափազանցված սարսափից: Հիմա բոլորին խեղդելու են, ոչ միայն Նավալնուն: Սա իրադարձությունների այնպիսի շղթա է, որն մեծապես կապված է գունավոր տեխնոլոգիայի դերի և նշանակության անբացատրելի, պարանոիդալ գերագնահատման հետ:

«<…> Հաշվի առնելով, որ Ռուսաստանը կայսերական մետրոպոլիա է, ոչ թե գաղութ», Ռուսաստանում փողոցային ակտիվության հեռանկարը Պաստուխովը տեսնում է առավելապես ծայրահեղ-աջակողմյան, ֆաշիստական հունի մեջ ի տարբերություն նախկին սովետական արվարձանների ազատական-ժողովրդավարականի: Դեմոկրատական շարժումը Ռուսաստանում գնահատվում է թույլ:

Բանախոսը կարեւոր դիտողություն ունի, որ շոշափում է Հայաստանում հեղափոխության չսկսած տապալման համակարգային, ոչ անձնային, պատճառների բացատրությունը: Հետեւյալ մտքից կարելի է եզրակացնել, որ սոցիալական, հակակորուպցիոն ցասման եռանդը բավարար չէ հետխորհրդային գաղութ-երկրներում հեղափոխություն իրականացնելու համար: Անհրաժեշտ էր հակառուսական, ռուսական գաղութային լծից ազատվելու իմաստով, ազգային հստակ մղման ձեւավորում:

«Պետք է հասկանանք, որ բոլոր մայդանները համոզիչ և հաղթական էին միայն այն պատճառով, որ նրանք հաջողությամբ համատեղեցին ընդհանուր ժողովրդավարական գաղափարը ազգային-ազատագրական շարժման հետ:

Ուկրաինական մայդանը և վրացական մայդանը հաջողակ էին, քանի որ նրանք ունեին հստակ հակառուսական բնույթ, ինչը, ուզենք, թե չուզենք, նպաստեց նրանց շարժմանը դեպի Եվրոպա և ժողովրդավարություն: Իսկ բելառուսական բողոքն առայժմ թույլ էր և անորոշ: Ուստի այնտեղ բոլորը թե կողմ, թե դեմ՝ փորձեցին տեղավորվել ռուսամետների միեւնույն կարճլիկ վերմակի տակ, մրցելով, թե ով է Ռուսաստանի լավագույն ընկերը»:

Դիպուկ է, համաձայնեք: Ինչպես տեսնում ենք, Պաստուխովը հայկական հեղափոխության օրինակը չի էլ դիտարկում, վերջինիս ոչ համակարգային ծագման պատճառով, ինչը դրսեւորվեց թե նախապատերազմյան իշխանական 2.5 տարվա, թե հետպատերազմյան քառամսյակի շրջանում «բաց» ռուսական 17-նյակի դատարկությամբ:

Սրան պիտի գումարենք հայ հանրության 200-ամյա գաղութային-ռուսապաշտ եւ 30-ամյա հետխորհրդային թմբիրը, որ հանգեցրեց պատերզմի: Այդուհանդերձ, անդառնալի կորուստների գնով, բայց ռուսապաշտության փուչիկը պայթել է, իսկ նորից փչողը դեռ չի ծնվել, ինչը ազատագրման հույս է ներշնչում:

Նույն բանախոսի պատկերացումները Կրեմլյան խմբավորումների փոփոխության մասին, ինչպես նաեւ դրա հավանական հայաստանյան ազդեցության վերաբերյալ մեր գնահատականը՝ հաջորդիվ:

Շարունակությունը՝ այստեղ

Կարդացեք նաեւ, ինչպես նաեւ

ezerk.am/?p=11993

Facebooktwitterredditpinterestlinkedinmail