Հուսանք` New York Times-ի լուրն իրականություն կդառնա. թուրք հրապարակախոս
24 ԱՊՐԻԼ 2021 – ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:
Այսօր Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին թուրք գրող, պատմագիր և հրապարակախոս Թաներ Աքչամը հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ևս կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում` անդրադառնալով ճանաչման կարևորությանը և կիսվելով The New York Times-ի հոդվածով, որտեղ նույնպես ասվում է, որ Բայդենը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը։
«Այսօր լավ օր է բոլոր նրանց համար, ովքեր պայքարում են ավելի լավ աշխարհի համար: Հուսանք` The New York Times-ի լուրն իրականություն կդառնա: Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը նոր ժամանաշրջանի սկիզբ կդառնա»,-գրել է թուրք գրողը։
Հիշեցնենք, որ Թաներ Աքչամը եզակի թուրք գիտնականներից է, ով ճանաչում և բացահայտորեն քննարկում է Հայոց ցեղասպանությունը։
Նա նաև 2020թ. հոկտեմբերին դատապարտել է Թուրքիայի ներգրավվածությունն ադրբեջանա֊ղարաբաղյան հակամարտությունում և կոչ է արել դադարեցնել իր ռազմատենչ քաղաքականությունը։
《Թուրքիան պետք է դադարի ներգրավվել պատերազմում և դադարեցնի իր ռազմատենչ քաղաքականությունը ոչ միայն պատմության պատճառով, այլ նաև նրա համար, որ դա է ճիշտը》, – ասել է Թաներ Աքչամը։
arcakh24.info/hy/husanq-new-york-times-i-lurn-irakanutyun-kdarna-turq-hraparakakhos/