«Թուֆենկյան» հիմնադրամը հրաժեշտ է տալիս գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանին ԵՐԵՎԱՆ (ԹՈՒՖԵՆԿՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ)

«Թուֆենկյան» հիմնադրամը հրաժեշտ է տալիս գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանին ԵՐԵՎԱՆ (ԹՈՒՖԵՆԿՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ)

– Թուֆենկյան հիմնադրամը պատրաստվում է հրաժեշտ տալ իր երկարամյա գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանին, ով այս ամսվա վերջին կստանձնի նոր պաշտոն «World Vision Armenia» կազմակերպությունում:

2016-ի մայիսին Թուֆենկյանին միանալուց ի վեր, Դուդակլյանը մեծ դեր է ունեցել Հիմնադրամի աճի և զարգացման գործում: Նրա պաշտոնավարման ընթացքում «Թուֆենկյան» Հիմնադրամը մեծապես ընդլայնեց իր գործունեությունն ու ջանքերը Հայաստանում և հատկապես Արցախում:

«Չնայած, նրա ղեկավարությունն ու աշխույժ ներկայությունը կարոտելու ենք Երևանի և Ստեփանակերտի մեր գրասենյակներում, այնուամենայնիվ, մենք ուրախ ենք, որ Րաֆֆին կմիանա «Թուֆենկյան» Հիմնադրամի խորհրդին՝ որպես խորհրդատվական անդամ, որտեղ իր փորձը մեծապես կօգնի մեր հետագա գործունեությանը», – ասաց «Թուֆենկյան» Հիմնադրամի հիմնադիր և խորհրդի նախագահ ՝ Ջեյմս Թուֆենկյանը:

Ծնված Լիբանանի Այնճար հայավանում, Դուդակլյանը ծառայել և ղեկավարել է պաշտոններ աշխարհի չորս կողմը գտնվող զանազան հայ համայնքներում, այդ թվում, աշխատել է Բեյրութի «Ազդակ» և Լոս Անջելեսի «Ասպարեզ» թերթերի խմբագրման բաժիններում:

2004թ-ին, ընտանիքի հետ Հայաստան տեղափոխվելուց առաջ, Դուդակլյանը հինգ տարի եղել է Տորոնտոյի ՀՕՄ-ի ամենօրյա հայկական վարժարանի տնօրեն, որի ընթացքում վարժարանն ընդլայնվել է՝ դառնալով ավագ դպրոց:

Մինչ «Թուֆենկյան» հիմնադրամին միանալը, նա զբաղեցնում էր «Mission East» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի տնօրենի պաշտոնը:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail