Ամոթալի երթ Ստեփանակերտում՝ հայ ժողովրդի դահիճների նկարներով

Ամոթալի երթ Ստեփանակերտում՝ հայ ժողովրդի դահիճների նկարներով

Ամոթալի երթ Ստեփանակերտում՝ հայ ժողովրդի դահիճների նկարներով

09.05.2021 | Արցախ | Lragir.am,

Ռուսական «Մեծ հաղթանակի» ներկայիս մոլագարության ու Մոսկվայից Հայաստանի դեմ աննախադեպ հոգեբանական պատերազմի ու քարոզչության ֆոնին, երբ հայերը ներկայացվում են ֆաշիստներ, Ստեփանակերտում ռուսական «անմահի գունդ» ծաղրանմանակմամբ տեղի է ունեցել երթ:

Արցախի ԱԽ քարտուղար գեներալ Վիտալի Բալասանյանը երթին մասնակցել է մարշալ Ժուկովի լուսանկարով ու գեորգիեւյան ժապավենով: Մեկ այլ լուսանկարում երթի մասնակցի ձեռքին մարշալ Բուդյոննու լուսանկարն է:

Մի հատկանշական դրվագ էլ՝ կողքից մի մասնակից էլ պարզել է Սեդրակ Քոչարյանի ու Պուտինի հոր նկարները:

Վիտալի Բալասանյանը Երկրորդ աշխարհամարտից այլ մարշալի անուն չգիտե՞: Օրինակ, մարշալներ Բաղրամյան եւ Բաբաջանյան, ավիացիայի մարշալ Խանփերյանց: Երկրորդ աշխարհամարտում 7 տասնյակ հայ նշանավոր գեներալներ են մարտնչել: Ի վերջո, կարո՞ղ էր պարզել իր հերոս եղբոր լուսանկարը, որը նահատակվեց Արցախի ազատության համար պատերազմում:

Մարշալ Բուդյոննին, ինչպես նաեւ Ֆրունզեն պատասխանատու են 1919-1923 թվականներին քեմալականների հետ ձեռք-ձեռքի հարյուր հազարավոր հայերի սպանության համար՝ Կարսից ու Գյումրիից մինչեւ Զմուռնիա (Իզմիր, Արեւմտյան Թուրքիա):

Երկրորդ աշխարհամարտում Հայաստանի դեպքում ռուս-թուրքական համաձայնությունը հանգում էր հետեւյալին. Հայերի ոչնչացումը ռազմաճակատում ծառայում էր իբրեւ Թուրքիայի համեմատական չեզոքության նախապայման: Այս հանգամանքը Կրեմլին թույլ տվեց պահել հարավային սահմանին ընդամենը սիմվոլիկ ռազմական ուժ՝ ՆԿՎԴ սահմանապահներին եւ թեթեւ տեխնիկա: Ստրատեգիական այս մանյովրի համար վճարված է 330.000 հայ տղամարդու կյանք, հիմնովին խզվեց սերունդների միջեւ մշակութային կապը: Պատերազմի ընթացքում հայաթափվում էր ոչ միայն Հայաստանը, այլեւ Վրաստանը ու այսպես կոչված «Ադրբեջանը»՝ հատկապես Արցախը եւ Նախիջեւանը: Համեմատության համար նշենք, որ վրացիների եւ թուրքերի գումարային կորուստը չի գերազանցել 110 հազարը:

Հայ ժողովրդի դահիճների, տվյալ պարագայում Ժուկովի ու Բուդյոննու նկարներով երթը ո՞ւմ նախաձեռնությունն է կամ հրահանգը: Ռուսաստանը, որը տիեզերական աղմուկ է բարձրացնում Արեւելյան Եվրոպայում «ազատարար Կարմիր բանակի» հուշարձանները հանելու կապակցությամբ, երբեւէ ծպտուն հանե՞լ է իր հոգեզավակ «Ադրբեջանի» կողմից նույն հայ մարշալների, Երկրորդ աշխարհամարտի հայ հերոսների հուշարձանների ոչնչացման կապակցությամբ: Դա եւս մեկ վկայություն է, որ Մոսկվան միշտ անտեսել է հայ ժողովրդի ահռելի ներդրումը Երկրորդ աշխարհամարտում: Իսկ դա իր պատճառներն ունի, եւ այդ պատճառներն իրենց վրա զգացել է հենց Արցախը:

Ստեփանակերտում այս ամոթալի երթի փոխարեն այլ երթ պետք է լիներ՝ Երկրորդ աշխարհամարտի, Արցախյան պատերազմների հայ հերոսների նկարներով արժանապատիվ երթ, առանց գեորգիեւյան ժապավենների: Նժդեհի պատվանդանին փշրված ռուսական ներկայիս կեղտոտ արշավը պետք է փշրվեր նաեւ Ստեփանակերտի փողոցներում: Այս ամոթալի երթը ազատում է ռուսների ձեռքերը եւ ալիբի տալիս նրանց՝ հայերի դեմ հետագա սադրանքների համար:

Հավերժ փառք հայ զինվորին՝ նրա սխրանքն իզուր չէր: Մարտունու եւ Աղավնոյի բնակիչները վառ են պահում նրանց հիշատակը: Հաղթանակներն առջեւում են:

Ամոթալի երթ Ստեփանակերտում՝ հայ ժողովրդի դահիճների նկարներով

www.lragir.am/2021/05/09/640484/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail