2021 Մայիս 9. Բուդյոնին Ստեփանակերտում էր, իսկ ու՞ր էին Էնվերն ու Մուստաֆա Քեմալը

2021 Մայիս 9. Բուդյոնին Ստեփանակերտում էր, իսկ ու՞ր էին Էնվերն ու Մուստաֆա Քեմալը

09.05.2021 | Արցախ | Lragir.am,

Անկախ Հայաստանի ոչնչացման 1919 թվականի ռուսական ծրագրի մանրամասների բացահայտումով ռուս-հայկական հակամարտությունը սպասվածի պես սաստկանում է: 2020 սեպտեմբերյան պատերազմը 100-ամյա վաղեմության դավադրությունը կոծկելու փորձ էր: Իր հերթին, այդ փորձի հետեւանքները կոծկելու համար թշնամին դիմելու է նորանոր սադրանքների: Ստեփանակերտում Մայիս 9-ին հայտնված Բուդյոնու դիմանկարը դրանցից է

Մենք չենք ծանրանա «մեռելասերների» ռուսական հեթանոսական երթին Արցախի ԱԽ եւ այլ մարմինների ղեկավարների ներկայության վրա, քանի որ տեղի ունեցած նողկալի սադրանքը նրանց խելքի բանը լինել չէր կարող: Հեշտությամբ անթեռնելի է թշնամու անմիջական առաջնորդությունը:

Սակայն մինչ խնդիրը քննելը կարճ նկարագրենք, թե ով էր Բուդյոնին: Բուդյոնին կարեւոր առնչություն չի ունեցել Մեծ Հայրենականին: Ավելի ստույգ ունեցել է կարմիրբանակայինների 100 հազարավոր զոհերի եւ 4,5 միլիոն գերեվարվածների ճակատագրին: Պատերազմի առաջին իսկ ամիսներին թույլ տված ապաշնորհության համար նա հետեւականորեն հեռացվել է զբաղեցրած զինվորական նշանակալի պաշտոններից:

Առավելապես ձիաբուծության ասպարեզում եւ տանկերին հեծելազորով դիմակայելու մարմաջով հայտնի Բուդյոնին աչքի չի ընկել նաեւ Ռուսաստանում քաղաքացիական պատերազմի ընթացքին: Սեմյոն Բուդյոնու, Կլիմենտ Վորոշիլովի պես քարոզչական «փուչիկները» հարկավոր էին բոլշեւիկներին գյուղացիական զանգվածների դասակարգային հարազատությունը ապահովելու համար: Մեծ Հայրենականի սկզբին փուչիկները պայթեցին շուռջ 28 միլիոն զոհ տված խորհրդային ժողովրդի գլխին:

Հակառակ ռազմական անհաջողություններին, Բուդյոնին «աչքի» է ընկել բոլշեւիկների դեմ ամենուր ապստամբած գյուղացիության դեմ զանգվածային պատժիչ գործողությունների անցկացումով, այդ թվում թունավոր գազերի օգտագործմամբ: Առավել հայտնի է նրա դերը 1930 թվականին Ղազախստանում ցեղասպանություն իրականացնելու խնդրում:

Սակայն առավել արյունոտ հետք է թողել այս ստահակը հայ ժողովրի պամության մեջ: Ինչպես պարզվում է Անկարայում 2021 մարտ 16-ին 1921թ. Մոսկովյան պայմանագրի ավարտի կապակցությամբ անկեղծացած Թուրքիայում ՌԴ դեսպանի խոստովանություններից, Բուդյոնին էր սուզանավով հատել Սեւ Ծովը եւ հատուկ այդ նպատակով ժամադրած Մուստաֆա Քեմալին 1919 թվականի գարնանը փոխանցել Վլադիմիր Լենինի մշակած համաձայնագրի տեքստը, որի նպատակն էր թույլ չտալ դեպի ծով ելք ունեցող անկախ Հայաստանի ստեղծումը, ինչպես նաեւ ճնշել հունական ազատագրական միջամտությունը երկրի արեւմուտքում:

Այնուհետեւ Բուդյոնին կազմակերպել է նաեւ Ռուսաստանից Թուրքիա առաքված նավերի քարավանները, բեռնված սպառազինությամբ, ոսկով եւ պարենով: Բուդյոնու եւ Միխայիլ Ֆրունզեի անմիջական ղեկավարությամբ են իրականացվել քեմալակաների ռազմական գործողությունները հայերի եւ հույների դեմ: Տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության վերջին ակտերը Արեւելյան Հայաստանում, Փոքր Հայքի տարածքում եւ Էգեյական ծովի ափերին՝ Զմուռնիայում, ներկայում՝ Իզմիր: Սպանվել է եւս շուրջ մեկ միլիոն հայ եւ հույն:

Ահա այս դահճի դիմանկարն է հատուկ պատվիրվել պոլիգրաֆիական արտադրությանը եւ խնամքով տեղադրվել ոչինչ չկասկածող հայ դեռահասի ձեռքում: Այսպիսով, Մեծ Հայրենականի մասնակիցների մեծարման խորհրդային «ծեսին» երբեւէ չմասնակցած Բուդյոնու պորտրեն հայտնվել է Ստեփանակերտում: Հայ պատմաբանների ձեռքին գտնվող սահմռկեցուցիչ մանրամասները հուսահատ կատաղություն են առաջացրել Մոսկվայում: 100 տարվա ընթացքին արդեն երրորդ անգամ ցեղասպան գործողությունների դիմող իմպերիան այլ բան չի կարող առաջարկել հայերին, քան նվաստացման, հոգեբանական ճնշման եւ սադրանքի նոր փորձեր: «Մենք ձեզ ոչնչացրել ենք, ոչնչացնում ենք եւ էլի պիտի ոչնչացնենք, վկան՝ այս ծոռնիկը, որ հպարտ կրում է իր պապերին սպանած Բուդյոնու դիմանկարը»: Ահա փրկչական ուղերձը:

Ավարտին, այնուամենայնիվ, հիշատակենք Արցախի համագործակցական ադմինիստրացիային, որ թերեւս իր քարանձավային անգրագիտութան բերումով է մասնակցել ռուս-թուրքական սադրանքին: Անգրագիտությունը չի ազատում հայ ժողովրդի առջեւ պատասխանատվությունից, քանի որ նրանք ներկայացնում են Հայաստանի անբաժան այս հատվածի վարչակարգը հենց «հայի» հանգամանքով:

www.lragir.am/2021/05/09/640566/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail