Երեւան, Մայիս 9. Մոսկվան եւ Բաքուն կրոնական արշավի առաջնագծում
07/05/2021 – EZERK.AM
Ժամանակակից պատերազմների «տեսականին» զգալիորեն հարստացել է հատկապես հոգեբանական կամ «փսի» բաղադրիչի շնորհիվ: Արցախում 2020 աշնանը ծավալված հիբրիդային եւ պրոքսի պատերազմին նախորդել էր Կրեմլի նախաձեռնած «փսի» պատերազմը Հայաստանի դեմ դարձյալ «ադրբեջանական» պրոքսիների մասնակցուտյամբ: Վլադիմիր Պուտինի խրախուսական հայացքի ներքո Բաքվի ռեժիմի պարագլուխը 2019 հոկտեմբերին Աշխաբադում «Նժդեհ» կոդային անվանմամբ գրոհ իրականացրեց [Կոմերսանտ, 1], որ շուտով պիտի առնչվեր կրոնական ոլորտին
Վարչապետ Փաշինյանը Ալիեւի ելույթը ԱՊՀ վեհաժողովում «անսպասելի» բնորոշեց, սակայն իրականում գրոհը անսպասելի չէր: Դրան արդեն նախորդել էր ՌԴ ԱԳՆ ելույթը Գարեգին Նժդեհի երեւանյան արձանի դեմ, որին հետեւեց նաեւ ՌԴ ՊՆ հարձակումը: Այս ակտերը գալիք կանոնավոր պատերազմին նախորդող գործոլություններն էին, որորնք երկու նշանակետ ունեին: Առաջինը՝ հայ ինքնության մաս կազմող կարեւորագույն՝ մարտունակության տարրերի խաթարումն էր, իսկ երկրորդը ռուս հանրության շրջանում «հայը ֆաշիստ է» կարծրատիպի արմատավորումը: Հետեւեց Ռուսաստանի զլմ-ների դեսանտը Երեւան, որը մինչ այժմ չդադարող վայրահաչոցի սկիզբը դրեց:
Հայերի նշանավոր մասնակցությունը հիտլերյան ֆաշիզմի դեմ պատերազմի ամենատարբեր ռազմաճակատներում, ականավոր զորավարների եւ շարքային ռազմիկների սխրանքը կազմել է հայ ինքնության մասը: Անկախ քաղաքական գնահատականներից, որորնք տարբեր եւ փոփոխական կարող են լինել, փաստ է, որ հայերը Երկրորդ աշխարհամարտի դաշտերում մարտնչել են արիաբար, անձնուրաց, բարոյական կուռ համոզմունքով եւ մարտական արվեստի ամենաբարձր արտահայտությամբ:
Իր համեմատական փոքրաթվությամբ հանդերձ հայ ազգը հասել է արդյունքների, որոնք գերազանցում են ԽՍՀՄ ժողովուրդներից շատ շատերին: Մոսկովյան հատուկ խնամալակալության տակ գտնվող Կասպիցի արեւմուտքի թյուրքերը չեն արձանագրել որեւէ, ընդգծենք, որեւէ նշանակալից հաջողություն մարտի դաշտում ու թիկունքում: Նրանք գտնվում էին Կրեմլի անդրկովկասյան աշխարհաքաղաքական ծրագրերի ռեզերվում իբրեւ պարզ «գլխաքանակ»: Իսկ գլխաքանակը չպիտի կոտորվեր, պիտի ապրեր՝ դեպի հարավ ապագա ժողովրդագրական էքսպանսիան ապահովելու համար: Նույնպիսի արտոնյալ պայմաններում էին նաեւ վրացիները:
Հայերը այլ ճակատագիր պիտի ունենային: Հայերի ոչնչացումը ռազմաճակատում ծառայում էր իբրեւ Թուրքիայի համեմատական չեզոքության նախապայման: Այս հանգամանքը Կրեմլին թույլ տվեց պահել հարավային սահմանին ընդամենը սիմվոլիկ ռազմական ուժ՝ ՆԿՎԴ սահմանապահներին եւ թեթեւ տեխնիկա: Ստրատեգիական այս մանյովրի համար վճարված է 330.000 հայ տղամարդու կյանք, հիմնովին խզվեց սերունդների միջեւ մշակութային կապը: Պատերազմի ընթացքում հայաթափվում էր ոչ միայն Հայաստանը այլ եւ Վրաստանը ու այսպես կոչված «Ադրբեջանը»՝ հատկապես Արցախը եւ Նախիջեւանը: Վրացիների եւ թուրքերի գումարային կորուստը չգերազանցեց 110 հազարը:
Անցան տասնամյակներ: ԽՍՀՄ ցեմենտող կոմունիստական կրոնը, որ հանդես էր գալիս Մարքս-Էնգելս-Լենին սուրբ երրորդության դրոշի, դամբարան-գողգոթայի եւ առաքելական պոլիտբյուրոյի սրբապատկերների ներքո խորտակվեց եւ փոխարինման կարիք ուներ: Պուտինը ձախողեց փոխարինումը: «Ռուսական աշխարհի» կրախը Դոնեցկի մատույցներում 2015-ին, սոցիալական հարաճուն լարումը Ռուսաստանի ներսում, բոլոր սահմանները հատած կոռուպցիան, աշխարհում իշխող համընդհանուր ատելությունը ռուս պետության հանդեպ գաղափարազրկել են Կրեմլի վարչախմբին: Ուկրաինայի դեմ արշավանքը լուրջ հակասություններ էր ստելծել նաեւ ռուս կղերի հետ:
Այսպիսի պայմաններում ծնունդ առավ Մեծ Հաղթանակի նորագույն «կրոնը», որի ավելի քան ժամանակավոր բնույթը ակնհայտ է բոլորի համար: Այդուհանդերձ, նոր կրոնը միակն է, որ թույլ է տալիս փոքրեշատե կարկատել ռուսական հոգեւոր խարխուլ վերմակը: Ահա այստեղ է, որ գոյացել է հայ ինքնութայն մաս հանդիսացող ռազմական իրական արիության եւ ռուսական շինծու գաղափարային կառուցումների հակասությունը: Սա Կրեմլի համար անհանդուրժելի վիճակ էր, եւ 200-ամյա ցեղասպան ավանդութի համաձայն այնտեղ որոշեցին օգտագործել սիրելի պրոքսիներին՝ պրոպագանդայի շնորհիվ վայրագ գլխաքանակի վերածված Կասպիցի արեւմուտքի ցեղային կոմպոզիցիան իր պարագլխով հանդերձ:
Մայիս 9-ին ընդառաջ գրվող այս նյութը մի փորձ է բացատրել հազարամյակների փառքով պսակված հայկական բնածին արիության մեծարման եւ քաղաքական ադեկվատության պահանջի տարբերությունը: Պիտի գտնվի ողբերգական տարեթիվը նշելու այն կերպը, որ պահպանելու է մեր սուրբ նահատակների հիշողությունը, մարտական սխրանքի մեծարումը եւ, միաժամանակ, կտրականապես մերժի ռուսական հերթական կրոնաստեղծությունը՝ հեթանոս պատկերապաշտության դեսպանազարդ «անմահ գնդերի» եւ «ադրբեջանական» վայրագությանը բնորոշ դիմագծերի սիմբիոզով: Ականատես ենք դառնում Հայաստանի դեմ փաստացի կրոնական պատերազմի, որ պատշաճ հակահարվածի է արժանանալու:
Քաղաքական զգոնություն եւ արիություն մեր ժողովրդին: Հայկական հաղթանակներն առջեւում են: Հավերժ փառք հայ զինվորին:
Կարդացեք նաեւ
ezerk.am/?p=13351