Նեթանյահու-կրտսեր. Թուրքերն են կատարել Հայոց ցեղասպանությունը
14 ՄԱՅԻՍ 2021 – ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ, ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ
Իսրայելի վարչապետի որդի Յաիր Նեթանյահուն որոշել է պատմության դաս տալ թուրք բոտերին, որոնք իրեն հետեւում են Twitter-ում՝ հիշեցնելով, որ թուրքերն են կատարել Հայոց ցեղասպանությունը:
«Բոլոր թուրքական բոտերին, որոնք ինձ հետեւում են այստեղ, պատմության կարճ դաս: Դուք ծագումով Անատոլիայից չեք, դուք եկել եք Միջին Ասիայից եւ ցեղասպանություն եք իրականացրել տեղի հույն քրիստոնյա բնակչության նկատմամբ: Ստամբուլը իրականում Կոստանդնուպոլիս է, եւ դուք այն ապօրինաբար գրավել եք: Դուք կատարել եք նաեւ Հայոց ցեղասպանությունը: Դուք ներկայում անօրինական կերպով գրավում եք Հյուսիսային Կիպրոսը, Հյուսիսային Սիրիան եւ Քուրդիստանը:
Ձեր երկիրը ղեկավարում է բռնապետ, ով ցանկանում է կրկին զավթել եւ ճնշել արաբական աշխարհը, ինչպես Օսմանյան կայսրության օրոք»,- գրել է նա:
news.am/arm/news/643576.html