Հայաստանի մասնատման ծրագրին Երեւանի արձագանքը չպիտի ուշանա

Հայաստանի հանդեպ թշնամու տարածքային հավակնությունների նկարագրության մի օրինակ | համացանց

Հայաստանի մասնատման ծրագրին Երեւանի արձագանքը չպիտի ուշանա

23/05/2021 – ՊԱՎԵԼ ԴԱԼԼԱՔՅԱՆ

Սահմանների շուրջ քաշվռտուքը հրատապ է դարձնում Հայաստանի ռազմավարական պատասխանը: Սա սոսկ անկլավը անկլավի դիմաց տալու կամ սահմանագծի ճշտման տեխնիկական խնդիր չէ: Հայաստանի ռազմավարության բացակայությանը հակառակ թշնամին առաջնորդվել է որոշակի տեսլականով, որի ծիրում էլ, մասնավորապես, Արցախը օտարելու հայտ է ներկայացրել [Պուտին. Ղարաբաղի կարգավիճակը անփոխ է մնալու, 1]: Անհրաժեշտ է առանց ավելորդ հուզականության դիտարկել կացության գոնե խոշոր բաղադրամասերը, որքան էլ տհաճ դրանք լինեն: Ահավասիկ բաղադրամասերից մեկը, աշխարհագրականը

Երբ ամիսներ առաջ Լրագիրը ներկայացրեց թշնամական մի սխեմատիկ քարտեզ, ոմանք տարակուսեցին: Իրականում քարտեզը հենց այդ տեսլականի մոտավոր պատկերն էր: Սահմանային ոտնձգությունները չսպասեցրին իրենց: Ասպարեզում հայտնվեց նաեւ նոյեմբեր 9-ի Հայտարարության հավելվածը հայտնի եռյակի անունից: Խոսնակ Պեսկովի ծամածռությունները միայն խտացնում են վտանգը:

Սահմանազատման եւ սահմանանշման, ապաշրջափակման քողի տակ իրականացվող Լավրովի ընդլայնված ծրագիրը ենթադրում է ՌԴ ռազմական ներկայության ճակատային գծի ձեւավորում: Ի հաշիվ մի շարք տարածքների նկատմամբ ՀՀ պետական իրավասության սահմանափակման կամ փաստացի վերացման:

Դա դեռ բոլորը չէ՝ նաեւ ի հաշիվ միջազգային միջավայրում երկրի աշխարհագրական կղզիացման, հաղորդակցության գծերի եւ տնտեսության օտար վերահսկողության, բանակը ենթարկելու, փսի-պատերազմով ժողովրդի հավաքական հոգեբանությունը խեղելու եւ, իբրեւ հաջողության հուսալի ապահովագրում, ի հաշիվ հայկական պետական ինքնիշխանության վերացման:

Նախագահ Պուտինի խոսնակ Պեսկովը շտապել է «մեղմել» Փաշինյանի ստորագրելիք եռակողմ հայտարարությունը, այն անվանելով «պատահական կրակոց»: Կրակողի ինքնության վերաբերյալ պարզաբանումներ առայժմ չեն տրվել | kremlin.ru

Իր բնույթով քաղաքակրթական ջրաբազան-գծի ձեւվորման պրոցեսը կարելի է բնութագրել իբրեվ Հայաստանի Հանրապետության «արցախացում»: Որպես ունիվերսալ եղանակ ընտրված է լարվածության օջախների առաջացումը եւ դրանց հետագա ռուսական «խաղաղացումը»: Օջախների շուրջ տեղակայվող հենակետերը եւ դրանց կապող ռազմավարական աղերսներնը ապահովելու են գծի անընդհատությունը: Արարատից դեպի Վայոց ձոր, այնուհետեւ Սյունիք, Գեղարքունիք եւ Տավուշ ձգվող գոտին երեւակայական չէ, միանգամայն շոշափելի է: Ստեփանակերտի օդային հենակայանը ստանձնելու է Անդրկովկասից Ռուսաստանի ետքաշման կառավարման եւ մարտական մատակարարման առաքելությունը:

2021-ի շեմին ռուս բավականին հայտնի մասնագետ Ստանիսլավ Տարասովը իրականացվող նախագիծը կոչել է «Հայաստանում ՖՍԲ երկրորդ էշելոն» [Regnum, 2]: Մեկ այլ հրապարակախոս, Դմիտրի Կուլիկովը, այն անվանել է «ռուս-թուրքական նոր սահման» եւ Հայաստանին կոչ արել որոշել, թե նոր սահմանի որ կողմում է գտնվելու՝ լինելու է գոտու ակտիվ բուֆեր-շարունակություն, թե ենթադրյալ հակառակորդին օժանդակող տարածք: Արդյոք ռուսական մտքի ծնունդ «ադրբեջանը» համաձայն է ռուսների հանդեպ գոնե չեզոք լինել, կարծում ենք պարզ չէ ոչ այդ երկուսին, ոչ էլ Անդրկովկասում իր անալի «կաշան» եփած նախագահ Պուտինին:

Գործողությունները կրկնում են Միջին Ասիայում Ռուսական կայսրության XIX դարի հայտնի «կաուֆմանյան» գաղութարար մարտավարությունը եւ, արդեն կարմրած Ռուսաստանի՝ 1919-1921 թվականներին իմպերիալիստական արշավանքը ընդդեմ Վիլսոնյան սահմանների հավակնող անկախ Հայաստանի: Ժամանակի կրկնության մոդելով առաջնորդվող ռուսական ռազմավարությունը այժմ Հայաստանի առջեւ կենաց ու մահվան խնդիր է ստեղծել: Նույնպիսի խնդիր կա նաեւ Ռուսաստանի առջեւ, ինչի մասին դեռ կխոսվի:

Աշխարհագրական բաղադրիչի անգամ թռուցիկ դիտարկումը, կարծում ենք, բավարար է մասնատման ծրագրերին Հայաստանի եւ առհասարակ համահավաք հայության հակազդեցության ռազմավարությունը ուրվագծելու համար: ՌԴ-Թուրքիա, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների յուրահատկության, դրանցում այսպես կոչված «ադրբեջանի» դերի, ինչպես նաեւ «Լավրովի գծից» երեւմուտք եւ արեւելք՝ Արցախում ապրող հայ բնակչությանը վերապահված ճակատագրի հանգամանքը հուսով ենք քննել առաջիկայում: Հայրենիքը չի զիջվելու, «ճակատգիրը» մերժվելու է:

.

Կարդացեք նաեւ

Here is an ancient world map in the Italian city of Rome, showing neither today’s Azerbaijan nor the Ottoman Empire and Republic of Turkey

ezerk.am/?p=13688

Facebooktwitterredditpinterestlinkedinmail