Կոչ ենք անում կողմերին՝ վերադառնալ սահմանի նախկին դիրքեր, բանակցություններ սկսել ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո․ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԽՈՅԻ(ՀԱՅԻ) ԴԱՐԱՇՐՋԱՆԻՆ, ՈՐԸ ՊԻՏԻ ՋՆՋԻ ՁԿԱՆ ԹՈՂԱԾ ԱՐՀԱՎԻՐՔԸ, ՈՐԸ ԳԼԽԻՑ ԱՐԴԵՆ ՀՈՏԱԾ ԷՐ...

Կոչ ենք անում կողմերին՝ վերադառնալ սահմանի նախկին դիրքեր, բանակցություններ սկսել ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո․ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ

08.06.2021 | Մեկնաբանություն | Lragir.am, ԿԻԶԱԿԷՏՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆԿարդալ նաեւ՝:

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը, որը տարածաշրջանային այցով Ադրբեջանում է, տեղի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ մասնակցել կլոր սեղանի։

Այս մասին տեղեկանում ենք Բաքվում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրությունից։ Ռիքերը խոսել է Ադրբեջանի և ԱՄՆ-ի հարաբերություններից, անդրադարձ կատարել նաև Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող վերջին իրադարձություններին ու Արցախյան հակամարտությանը։

«Մենք շատ մտահոգված ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջազգային սահմանի երկայնքով վերջին զարգացումների կապակցությամբ, ներառյալ՝ ադրբեջանական ուժերի կողմից 6 հայ զինծառայողների ձերբակալմամբ ու վերջերս ականի վրա պայթելու հետևանքով երկու լրագրողների մահվամբ։

Շատ կյանքեր կորսվեցին Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունում, և մենք անհանգստացած ենք, որ իրավիճակը սահմանին կարող է սրվել։

Մենք կոչ ենք անում կողմերին՝ արագ կարգավորել այդ միջադեպերը։ Միացյալ Նահանգները Հայաստանի ու Ադրբեջանի միջազգային սահմանի՝ չսահմանազատված հատվածում ցանկացած քայլ համարում է սադրիչ։

Մենք մերժում ենք ուժի կիրառումը սահմանի դեմարկացիայի հարցում ու կոչ ենք անում կողմերին՝ վերադառնալ իրենց նախկին դիրքերին, դադարեցնել չդեմարկացված սահմանի ռազմական ամրացումն ու ականների տեղադրումը»,- ասել է պետքարտուղարի տեղակալը։

Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն կողմերին կոչ է անում որքան հնարավոր է՝ շուտ վերադառնալ առարկայական բանակցությունների ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատև քաղաքական կարգավորման հասնելու համար։

«Միացյալ Նահանգները կշարունակի աշխատել միջազգային մարդասիրական կազմակերպությունների, ինչպես նաև մեր դաշնակիցների ու գործընկերների հետ՝ տարածաշրջանում հումանիտար կարիքները բավարարելու համար։ Բայց միայն հակամարտության խաղաղ կարգավորմամբ Հարավային Կովկասի ժողովուրդները կարող են իրականում ծաղկել ու բարգավաճել»,- ասել է Ֆիլիպ Ռիքերը։

Այս մասին տեղեկացնում է՝ factor.am-ը

www.lragir.am/2021/06/08/647234/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail