Արցախում քրեական գործ է հարուցվել դիակը կամ թաղման վայրերն անարգանքի ենթարկելու փաստով՝ Ասկերանի օրինակով

Արցախում քրեական գործ է հարուցվել դիակը կամ թաղման վայրերն անարգանքի ենթարկելու փաստով՝ Ասկերանի օրինակով

16-06-2021 | Հայաստան | – ԿԻԶԱԿԷՏ – ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ – Կարդալ նաեւ՝:

Հայկական ժամանակ. Արցախի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Ասկերանի հայկական գերեզմանատանը ադրբեջանցիների իրականացրած վանդալիզմի փաստերով։

Քրեական գործը հարուցվել է Արցախի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով,
այն է` ազգային, ռասսայական կամ կրոնական ատելության կամ թշնամանքի շարժառիթով դիակը կամ թաղման վայրերն անարգանքի ենթարկելը։

Քննչական մարմնից հայտնում են, որ քրգործի հիմքում դրվել են փաստեր այն մասին, որ 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում ադրբեջանցիներն ազգային, կրոնական, ատելության և թշնամանքի շարժառիթով քանդել ու ոչնչացրել են հայկական գերեզմանատան գերեզմանաքարերը, այլ շինություններն ու առարկաները, անարգանքի ենթարկել հայկական շիրիմները։

Azerbaijan Destroys More Armenian Monuments Than the Terrorists Do in the Middle East – US Ex-Senator

nt.am/am/news/302248/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail