Այսօրուայ Թուրքիայում ուրարտական շրջանի ամրոց է վերականգնվում – Բիթլիս նահանգի Ադիլջևազ (պատմական Արծկե) շրջանում

Մշակոյթ-ուրարտական շրջանի ամրոց – Բիթլիս – Արծկեն

Այսօրուայ Թուրքիայում ուրարտական շրջանի ամրոց է վերականգնվում – Բիթլիս նահանգի Ադիլջևազ (պատմական Արծկե) շրջանում

29 Հունիս 2021

29 ՅՈՒՆԻՍ 2021 – ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ – ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ – ԲԵՐԴԵՐ – ԱՄՐՈՑՆԵՐ – ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ – Կարդալ նաեւ՝:

Այսօրուայ Թուրքիայի Բիթլիս նահանգի Ադիլջևազ (պատմական Արծկե) շրջանում սկսվել են տեղի 3000 տարվա ամրոցի վերականգման աշխատանքները։ Ըստ թուրքական աղբյուրների՝ ամրոցը կառուցվել է ուրարտական ժամանակաշրջանում։

Արծկեն պատմական քաղաք էր Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Բզնունիք գավառում, գտնվում էր Վանա լճի հյուսիսային ափին, Խլաթ և Արճեշ քաղաքների միջև։ Հիշատակվում է դեռևս 5-րդ դարից, զարգացում է ապրել 10-13-րդ դդ, 19-րդ դարի սկզբներին ուներ միայն 500 տուն՝ հայ և քուրդ բնակչությամբ։ Քաղաքի հայ բնակչությունը ոչնչացվել է Մեծ եղեռնի ընթացքում։

Շինարարական աշխատանքներն իրականացվում են Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարության աջակցությամբ։ Հայտնի է, որ վերականգնման աշխատանքները մեկնարկել էին դեռևս երկու ամիս առաջ, սակայն այժմ նոր թափ են ստացել։

Թուրքական աղբյուրը ամրոցը ներկայացնում է որպես տարբեր քաղաքակրթությունների թողած ժառանգություն։

Մինչև արաբական նվաճումներն Արծկեն պատկանել է մերթ Գնունիներին, մերթ էլ՝ Բզնունիներին և վարչականորեն մտնում էր Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Բզնունիք գավառի մեջ։ Արաբներն իրենց առաջին արշավանքների ժամանակ, 7-րդ դարի կեսերին, գրավում են Արծկեն և այն կոչում Դար ալ Ջավազ, որից էլ ծագել է նրա այժմյան՝ Ալջավազ կամ Ադել-ջևազ (Ադիլջևազ) անունը։ 11-րդ դարի սկզբներին քաղաքն անցնում է Բյուզանդիայի տիրապետության տակ, 1054 թվականին գրավում են սելջուկ թուրքերը, 1100 թվականին տիրում են Շահարմենները, 1207-ին՝ Էյուբյանները, իսկ 1244-ին՝ մոնղոլները։

Մշակոյթ-ուրարտական շրջանի ամրոց – Բիթլիս – Արծկեն

Աղբյուր` Ermenihaber.am

ermenihaber.am/am/news/2021/06/29/Թուրքիա/210650

Facebooktwitterredditpinterestlinkedinmail