Փայլանը՝ Ալթունին․ «Ատելության խոսքը ծնում է ատելությամբ պայմանավորված հանցագործություններ»
02 Հուլիս 2021
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը անդրադարձել է այդ երկրի նախագահականի հանրային կապերի վարչության պետ Ֆահրեթթին Ալթունի հակահայկական հռետորաբանությանը։
Ալթունն իր ելութներից մեկում խոսել էր ԱՍԱԼԱ-ի գործունեությունից և հայերին բնութագրել որպես ահաբեկիչներ, ահաբեկչության կազմակերպիչներ։ Ալթունի ելույթի տեսագրությունը Youtube-ը արգելափակել է՝ դրանում առկա ատելության խոսքի պատճառով։ Իսկ թուրք գործիչը Twitter-ում բողոքել է նման «երկակի ստանդարտների դեմ»։
Կիսվելով Ալթունի հրապարակմամբ՝ Փայլանը գրել է․
«Քո ելույթում բազմիցս կրկնում ես «հայկական ահաբեկչություն», «հայ ահաբեկիչ» արտահայտությունները։
Իմ հայկական ինքնությունը անհիմն կապում ես ահաբեկչության հետ և դա հենց ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԽՈՍՔ Է։
Ատելության խոսքը ծնում է ատելությամբ պայմանավորված հանցագործություններ։
Ներսում օգտագործում ես, բայց Էդիրնեից այն կողմ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԸ հանցանք է։
Պա՞րզ է»։
Konuşmanda defalarca "Ermeni terörizmi” ve "Ermeni terörist" diyorsun.
Ermeni kimliğimi terörle yaftalayarak NEFRET SÖYLEMİ kullanmışsın.
Nefret söylemleri, nefret suçlarına yol açar.
İçerde kullanıyorsun da, Edirne’den ötede NEFRET SÖYLEMİ suçtur.
Öğrendin mi? https://t.co/EqpISHW1xr— Garo Paylan – Կարօ Փայլան (@GaroPaylan) July 2, 2021
ermenihaber.am/am/news/2021/07/02/Փայլան-Ալթուն-ատելության-խոսք/210941