Թուրքիայում առաջարկում են Շուշին հռչակել «թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք»
05 ՅՈՒԼԻՍ 2021 – Արցախ – ԹՈՒՐՔԻԱ-ԱԴՐԲԵՋԱՆ, ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ:
Թուրքական աշխարհի ճարտարապետների և քաղաքաշինական միությունը (TDMMB) առաջարկել է օկուպացված հայկական Շուշի բերդաքաղաքը հռչակել որպես «ամբողջ թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք»:
Նախաձեռնությունը հնչեցրել է TDMMB- ի ղեկավար, Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության փոխնախարար Մուջահիթ Դեմիրթաշը:
«Այս քայլը կամրապնդի ադրբեջանական քաղաքի հեղինակությունը միջազգային ասպարեզում, ինչպես նաև կնպաստի Ղարաբաղում հաղթանակի ամրապնդմանը», – ասել է թուրք փոխնախարարը:
Նրա խոսքով, 2022 թվականին նախատեսվում է կազմակերպել գաղափարների միջազգային մրցույթ` «թյուրքական աշխարհի հին քաղաքների վերակառուցման համար« և պատրաստել նախաձեռնությունների 100-ամյա ծրագիր` ուղղված Ղարաբաղի զարգացմանը:
www.yerkir.am/news/view/243315.html