Մաշան ու արջը – Զախարովան, իր շեֆ Լավրովը, Լավրովի շեֆ Պուտինը – ձեզ համար այլընտրանք չկա,
09.07.2021 | Մեկնաբանություն | Lragir.am,
Ռուսաստանը պատրաստ Է խորհրդատվական աջակցություն ցույց տալ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանագծման աշխատանքի գործարկմանը՝ դրա հետագա սահմանազատմամբ՝ երկրների միջեւ հակամարտության շուտափույթ լուծման նպատակով, հայտարարել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք ելնում ենք այն բանից, որ հայ-ադրբեջանական սահմանի առանձին շրջաններում իրադրությունն ուղղակիորեն կապված չԷ Լեռնային Ղարաբաղի հիմնախդրի կարգավորման հետ եւ սահմանի իրավական ձեւակերպման բացակայության հետեւանք Է», ասել Է Զախարովան:
Զախարովան, իր շեֆ Լավրովը, Լավրովի շեֆ Պուտինը ղարաբաղյան թեզերը կրկնում են անկյանք համառությամբ՝ եռակողմ համաձայնություններին այլընտրանք չկա, կարգավիճակ չկա, Ղարաբաղի խնդիրը կապ չունի սահմանին ստեղծված իրավիճակի հետ, Հայաստանի սահմանը մենք ենք գծելու թուրքերի հետ միասին, եւ այլն:
Դժվար գործ է ու գնալով դժվարանում է, առավել եւս ղարաբաղյան հողի վրա. Պուտինի առողջական վիճակի մասին արդեն լեգենդներ են պատմում, Լավրովի ելույթներն ու հոդվածներն արդեն մատնում են անդառնալի զառամախտը, իսկ Զախարովան, ըստ համառ լուրերի, տրվել է հարբեցողության: Երեւում է այդպես էլ հավերժանալու են, ինչպես ղարաբաղյան սուրբ հողի վրա բոլոր ժամանակներում բռնացողները:
Չկա եռակողմ համաձայնություն, իսկ Ղարաբաղի խնդիրը հնարավոր չէ մեռցնել, ինչպես հնարավոր չէ խուսափել Վանից Շուշի 100-ամյա հանցագործության հատուցումից: Հույսը թերեւս հայ անմեղսունակ քաղաքական դասն էր ու ագենտուրան, բայց դրանք էլ այնքան անմեղսունակ ու ողորմելի դուրս եկան, որ հնարավոր չէ նրանցով ծածկել ցնորական պլանները:
lragir.am/2021/07/09/654158/