Ֆրանսիան ձեռք է մեկնում. Դեսպանի անսպասելի առաջարկը պաշտպանության ոլորտում
23.07.2021 | Մեկնաբանություն | ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
Ալիևը հայտարարել է, որ Ղարաբաղի հարցում Բաքվի ու Մոսկվայի դիրքորոշումները համընկնում են: «Մենք քննարկել ենք հետպատերազմյան իրավիճակը տարածաշրջանում, ներառյալ Զանգեզուրի միջանցքը և հետկոնֆլիկտային շրջանը: Մենք մոտեցումների հարցում տարաձայնություններ չունենք: Մենք՝ Ռուսաստանը և Ադրբեջանը, կարծում ենք, որ պատերազմն ավարտվել է, հակամարտությունն ավարտվել է», – ասել է Ալիևը։
Հայաստանը հայտարարում է, որ հակամարտությունը չի լուծվել, և միևնույն ժամանակ դուրս չի գալիս եռակողմ ձևաչափից: ԱՄՆ-ը և Ֆրանսիան նույնպես հակամարտությունը չլուծված են համարում:
«8 ամիս անց մենք տեսնում ենք, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի լուծում բոլոր խնդիրները: Որոշակի դրույթներ, մասնավորապես գերիների վերադարձի վերաբերյալ, չեն իրականացվում: Ընդհանուր առմամբ, նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա ոչ մի կետ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի մասին: Այսպիսով, նոյեմբերի 9-ի հայտարարությունը միայն մեկ փուլ է, այժմ անհրաժեշտ է ամրապնդել խաղաղությունը, զինադադարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո քաղաքական գործընթաց սկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև», հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցի ժամանակ:
Նրանք, ովքեր դեմ են չարաբաստիկ եռակողմ ձևաչափից Հայաստանի դուրս գալուն, ասում են, որ հակառակ դեպքում պատերազմը կվերսկսվի: Այս մասին զգուշացնում են նաև Ալիևն ու Պուտինը: Ստացվում է՝ Հայաստանը կարող է դուրս գալ այս ձևաչափից, եթե լինեն պատերազմի չվերսկսման և նոր կորուստներ չունենալու երաշխիքներ։
Փարիզը, կարծես, ինչ-որ զսպող մեխանիզմներ է առաջարկում: «Ինչ վերաբերում է պաշտպանության ոլորտում Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցությանը, ապա մենք, իհարկե, պատրաստ կլինենք դիտարկել հայկական կողմի բոլոր հայտերը: Իհարկե, պետք է հաշվի առնել իրողությունները. Ֆրանսիան և Հայաստանը նույն ռազմական դաշինքի անդամներ չեն: Բացի այդ, մեր դերը ոչ թե ապագա պատերազմին նախապատրաստվելն է, այլ օգնելը խուսափել նոր հակամարտությունից և աջակցել այն քաղաքական գործընթացին, որը կօգնի լուծում գտնել տարածաշրջանի վիճելի հարցերին»: Նա ասել է, որ Ֆրանսիան կդիտարկի պաշտպանության ոլորտում Հայաստանի հայտը:
Սա նշանակում է, որ Ֆրանսիան առաջարկում է մի բան, որը թույլ չի տա վերսկսել հակամարտությունը: Դժվար է ասել, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը: Արդյոք խոսքը ինչ-որ ռազմավարական զենքի մասին է: Ֆրանսիայի դեսպանը նույն հարցազրույցում հայտարարել է էներգետիկայի ոլորտում համագործակցելու Ֆրանսիայի ցանկության մասին: Արդյոք նա ի նկատի ունի միջուկային ոլորտը:
Մեկ այլ ոլորտ` արբանյակներ: Հայաստանի օդը պաշտպանված չէ, քանի որ նրա հակաօդային պաշտպանությունը վերահսկվում է Մոսկվայից, իսկ Մոսկվան համաձայն է Բաքվի հետ, որ պատերազմն արդեն լուծել է հակամարտությունը: Հայաստանին պետք է պաշտպանված երկինք: Կարո՞ղ է Ֆրանսիան իր արբանյակների միջոցով Հայաստանին տալ երկնքի պաշտպանության երաշխիքներ:
Ֆրանսիայի մեկնած ձեռքը սեղմելուց Երևանի հրաժարվելը կնշանակի, որ Երևանը մտադիր չէ պայքարել հանուն իր ինքնիշխան և ապահով ապագայի:
lragir.am
Կա մի իրողություն՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի բանակցություններով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։ Այս մասին Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը։ «Քանի դեռ այդ կարգավիճակը որոշված չէ, ո՛չ Բաքվում Ֆրանսիայի դեսպանը, ո՛չ Երևանում Ֆրանսիայի դեսպանը չեն կարող այցելել Ղարաբաղ։ Բաքվում իմ գործընկերը չի այցելում Շուշի, ինչպես ես չեմ այցելում Ստեփանակերտ։ Եվ սա մի դիրքորոշում է, որը կիրառվել է Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների կողմից։
Մինչդեռ Ֆրանսիան կողմնակից է Ղարաբաղում միջազգային ավելի լայն ներկայության։ Այժմ միայն Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն է այնտեղ ներկա և կատարում է գերազանց աշխատանք։ Մենք կարծում ենք, որ ՄԱԿ-ի գործակալությունները նույնպես կոչված են ներկա լինելու Լեռնային Ղարաբաղում», – ասել է դեսպանը։
Հարցին արդյոք Ֆրանսիան աշխատում է, որպեսզի միջազգային նոր կառույցներ, միգուցե՝ երկրներ ներգրավված լինեն Ստեփանակերտում, գրասենյակներ ունենան Ստեփանակերտում, Ժոնաթան Լաքոտը պատասխանել է․ «Դա, ի դեպ, հենց նախատեսված է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, որը մասնավորապես նշում է Փախստականների հարցով գերագույն հանձնակատարին։ Եվ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ֆրանսիան պայքարում է, որպեսզի ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը նույնպես կարողանա այցելել Ղարաբաղ։ Մենք կարծում ենք, որ Ղարաբաղում միջազգային ներկայությունը կնպաստի բնակչության բարեկեցությանը, ինչպես նաև անվտանգությանը»։
Լուսանկարը՝ Ազատություն ռադիոկայանի
Ֆրանսիան կդիտարկի պաշտպանության ոլորտում Հայաստանի հայտը․ Լաքոտ
Ֆրանսիան կդիտարկի պաշտպանության ոլորտում Հայաստանի հայտը։ Այս մասին նշել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը, տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանը։
«Ինչ վերաբերում է Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանության ոլորտում համագործակցությանը, մենք, բնականաբար, պատրաստ կլինենք քննել հայկական իշխանությունների կողմից մեզ ուղղված բոլոր հայտերը։ Իհարկե պետք է հաշվի առնենք որոշ իրողություններ. Ֆրանսիան և Հայաստանը միևնույն ռազմական ալյանսների անդամներ չեն։ Ընդհանուր առմամբ, մեր դերն ապագա պատերազմին պատրաստվելը չէ։ Մեր դերը նոր հակամարտությունից խուսափելն է և քաղաքական գործընթացում ուղեկցելն է, որը թույլ կտա տարածաշրջանում խնդրահարույց հարցերի վերջնական լուծում», – ասել է դեսպանը։
Ֆրանսիայի դեսպանի խոսքով, այս հակամարտության արդյունքում մի շարք հարցեր բաց են մնացել։ Ռազմագերիները, որոնք դեռ պահվում են Ադրբեջանում։ Մի քանի հարյուր կիլոմետրանոց նոր սահմանը, որն այսուհետ գոյություն ունի երկու երկրների միջև։ Եվ ընդհանուր առմամբ բուն Ղարաբաղի հարցը։ Տեսնում ենք, որ այս հարցերը լուծված չեն։ Ուստի, կողմնակից ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսվի քաղաքական գործընթաց։ Մի գործընթաց, որը Մինսկի խմբի համանախագահները կոչված են ուղեկցելու։ Հայաստանի և տարածաշրջանի համար անվտանգության լավագույն երաշխիքն այս տարբեր կետերի բանակցային ճանապարհով լուծումն է։ Այսօրվա դրությամբ ԵԱՀԿ Մինսկի խումբն այս հարցերի շուրջ խոսելու համար բոլոր կողմերի կողմից ճանաչված միակ մարմինն է։
Ֆրանսիան կողմնակից է Ղարաբաղում միջազգային ավելի լայն ներկայության. Ֆրանսիայի դեսպան