Ինչ անօդաչուներ են փորձել ներխուժել ՀՀ տարածք եւ որտեղից են դրանք կառավարվում

Drone -Israeli Hermes 900 trendy HATS used for reconnaissance and other military purposes

Ինչ անօդաչուներ են փորձել ներխուժել ՀՀ տարածք եւ որտեղից են դրանք կառավարվում

30.07.2021 | Մեկնաբանություն | Lragir.am,

ՀՀ ՊՆ-ն երկրորդ անգամ է հայտնում ՀՀ տարածք Բաքվի անօդաչուների ներթափանցման փորձերի մասին: Հայկական ՀՕՊ ստորաբաժանումները կասեցրել են այդ փորձերը, ըստ ոչ պաշտոնական աղբյուրների՝ անօդաչուների մի մասը խոցվել է: Դրանք մասնավորապես փորձել են հայտնաբերել հայկական ՀՕՊ տեղակայման վայրերը՝ ոչնչացնելու նպատակով:

Ի՞նչ անօդաչուներ են դրանք եւ որտեղից են կառավարվում. կարծում ենք, հայկական կողմը պետք է այս հարցով պարզաբանումներ պահանջի նախեւառաջ Ռուսաստանից: Բանն այն է, որ Ակնայում հիմնվել եւ գործում է ռուս-թուրքական կենտրոնը, որն ըստ պաշտոնական հաղորդագրության՝ իրականացնում է հրադադարի պահպանման մոնիտորինգ, կիրառելով նաեւ անօդաչուներ: Դա թուրքական կողմի համար ծառայում է նաեւ որպես հետախուզական կենտրոն՝ ռուսների հետ համաձայնեցված, հայկական կողմի տեղաշարժերը հսկելու համար, մինչեւ 200 կմ խորությամբ:

ՀՀ ՊՆ-ն տվել է հստակ ձեւակերպում՝ անօդաչուները փորձել են ներթափանցել ՀՀ տարածք: Այսինքն, Ակնայի կենտրոնը կամ չի վերահսկում իրավիճակը, կամ հենց այդտեղից են կառավարվում կամ ուղղորդվում անօդաչուները:

ՀՀ ԶՈւ ՀՕՊ-ը կասեցրել է ԱԹՍ-ների` ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձեր

Հուլիսի 29-ին, ժամը 23:00-ից սկսած, ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում ԱԹՍ-ների` ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձեր:

Հուլիսի 29-ի երեկոյան և հուլիսի 30-ի ժամը 07:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկարությամբ հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության ներքո

Facebooktwitterredditpinterestlinkedinmail