ՀԱԿԱԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՕՐԵՆՔ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ — դեկտեմբերի 23-ին Վրաստանի Խորհրդարանը ընդունեց ընտրական նոր օրինագիծ,

Akhalkalak-ngar kardes
Անցած տարվա դեկտեմբերի 23-ին Վրաստանի Խորհրդարանը ընդունեց ընտրական նոր օրինագիծ, որի համաձայն փոփոխություն է մտցվում ընտրական օրենսգրքում եւ տարբեր շրջաններ մեծամասնական ընտրատարածքով միացվում կամ էլ հակառակը բաժանվում են իրարից: Բացառություն չէ նաեւ Սամցխե-Ջավախքի տարածաշրջանը:

Արդյունքում Ախալքալաքը միավորվում է Նինոծմինդայի հետ, որտեղ երկու տարբեր շրջաններ խորհրդարանում ներկայացված կլինեն միայն մեկ մեծամասնական պատգամավորով նախկին երկուսի փոխարեն: Կարծիք կա, որ ադրբեջանաբնակ Մառնեուլի շրջանը հակառակը մեկը բաժանում երկու ընտրատարածք են դարձնում:

Այս ամենից ելնելով հստակ կարելի է ասել, որ տվյալ օրինագիծը հակաժողովրդավարական է եւ հիմնականում ոտնահարում է Ջավախքի հայ ազգաբնակչության իրավունքները: Ջավախքցիներից շատերի կարծիքով նույնիսկ տվյալ օրինագիծը մշակվել է հատուկ Սամցխե-Ջավախք շրջանի համար ու հակահայ ուժերի պատվերով:

Այս ամենից կարելի է նաեւ մի եզրակացություն անել եւս, որ Վրաստանի նոր իշխանությունները թքած ունեն ԱՄՆ-ի Պետքարտուղարության ամենամյա զեկույցի վրա, որտեղ կոչ էր արվում Վրաստանին ավելացնել ազգային փոքրամասնությունների թիվը երկրի խորհրդարանում, ինչպես նաեւ թքած ունեն Եվրոպական միության բոլոր խորհրդատվությունների վրա, որոնք վերաբերվում են ազգային փոքրամասնություններին եւ տվյալ խնդրին:

Ու՞ր ենք գնում եւ ու՞ր կհասնենք ոտնահարելով ազգային փոքրամասնությունների իրավունքները Վրաստանում ցույց կտա ժամանակը, բայց մի բան հաստատ է, որ նման կերպ մեր երկիրը չի հասնի ոչ Եվրոմիություն եւ ոչ էլ նույնիսկ Եվրասիական միություն, այլ կհասնի «եղբայրական» Ադրբեջան կամ Թուրքիա, որոնք լուրջ խնդիրներ ունեն իրենց երկրներում ապրող ազգային փոքրամասնությունների հետ:

Էդուարդ Այվազյան
http://akhaltskha.net

Facebooktwitterredditpinterestlinkedinmail