Կարծում եմ՝ ուշ է․ Հայաստանի պաշտոնական դիրքորոշման հետևանքով Ֆրանսիան և ԱՄՆ-ն սկսում են նոր գործառույթներ ստանձնել

Կարծում եմ՝ ուշ է․ Հայաստանի պաշտոնական դիրքորոշման հետևանքով Ֆրանսիան և ԱՄՆ-ն սկսում են նոր գործառույթներ ստանձնել

6.08.2021 | Հարցազրույց | ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար

Մեր զրուցակիցն է ֆրանսահայ հասարակական գործիչ Հիլդա Չոբոյանը:

Տիկին Չոբոյան, նախորդ շաբաթ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե ՀԱՊԿ-ի համար անընդունելի լինի դիտորդական առաքելության իրականացումը, այլընտրանքը կմնա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դիտորդական առաքելությունը: Դուք ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, որքան է հավանականությունը, որ ԵԱՀԿ ՄԽ դիտորդական առաքելություն իրականացվի:

Ես ընդհանրապես կարծում եմ, որ Հայաստանի անվտանգությունը միայն ՀԱՊԿ-ին վստահելը սխալ քաղաքականություն է: Մենք չպետք է ապավինենք միայն մեկ ապաստանի, միայն մեկ դաշնակցի օգնությանը հանձնվենք: Սա ընդհանուր սկզբունք է: Մենք տեսնում ենք, որ հետաքրքրություն կա ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների կողմից, որ այսպիսի գործակցություն ևս տեղի ունենա ԵԱՀԿ շրջանակներում: Հայաստանը չպետք է սպասի, որ ՀԱՊԿ-ը իր պատասխանը տա և դրանից հետո միայն մտածի այդ մասին: Իմ կարծիքով այս խնդիրը շատ ուշացած է արդեն: Կարծում եմ՝ Հայաստանի պաշտոնական դիրքորոշման հետևանքով Ֆրանսիան և ԱՄՆ-ն, ընդհանրապես Արևմուտքը սկսում են նոր գործառույթներ ստանձնել: Ես կարծում եմ, որ բավական ուշ է այդ խնդրի համար:

Հայաստանի վերջին մեսիջները, որ գնում են Ռուսաստան, արդյոք իրականության հետ աղերս ունեն, թե մեսիջներ են զուտ մեսիջներ լինելու համար: Արդյոք Հայաստանն իրականում կփորձի դիվերսիֆիկացնել իր անվտանգությունը:

Դժվար է ասել՝ սա զուտ Ռուսաստանին պատգամ փոխանցելու համա՞ր է, թե նոր գործառույթներ սկսելու համար է: Կարծում եմ՝ այդ պատգամները որոշակիորեն հետաքրքրության շունչ են տալիս Ռուսաստանում, ինչը շատ լավ նշան է: Ինձ մեկ բան է անհանգստացնում, որ Հայաստանը հայտարարում է, թե մենք հիմա պատրաստ ենք սահմանազատման և սահմանագծման շուրջ բանակցություններ սկսելուն: Եթե չեմ սխալվում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետք է սահմանագծման խոսակցություններ սկսեն Ռուսաստանի մասնակցությամբ:

Առաջիկայում սպասում է Մակրոնի այցը Հայաստան, ապա Ադրբեջան: Ընդհանրապես, ինչպե՞ս ենք մենք կարողանում Ֆրանսիայի հետ հարաբերվել, օգտվել Ֆրանսիայի մեկնած ձեռքից:

Ես կարծում եմ, որ պետք չէ ակնկալել, որ Ֆրանսիան զորքեր է ուղարկելու Հայաստանի պաշտպանության համար: Բայց, Ֆրանսիայից շատ բան կարելի է ակնկալել, ընդ րում, ոչ միայն որպես Ֆրանսիա, այլ որպես ԵՄ հաջորդ նախագահությունն ստանձնող երկիր: 2022 թվականի հունվարից Ֆրանսիան է 6 ամիս նախագահելու Եվրամիությունը: Այս տեսանկյունից մեծ ակնկալիքներ կարելի է ունենալ Հայաստանի զարգացման առումով: Նույնիսկ անվտանգության առումով Ֆրանսիան որպես միջնորդ երկիր մեծ դերակատարություն կարող է ունենալ թե տնտեսական, թե ռազմավարական խնդիրների առումով: Օրինակ, Մեծամորի ատոմակայանի վերաարդիականացման խնդրում, Արցախում հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցում և այլն: Այս առումով Հայաստանը պետք է շատ հստակ և կառուցողական առաջարկներ ներկայացնի Ֆրանսիային:

Ադրբեջանը հետևողականորեն ոչնչացնում է հայկական պատմամշակութային ժառանգությունը: Ի՞նչ պետք է անի միջազգային հանրությունն այս առումով:

Միջազգային հանրությունը շատ բան կարող է անել, բայց Հայաստանի իշխանությունները պետք է առաջին հերթին այս խնդիրը միջազգային ատյաններ հասցնեն: Առաջին ազդակը ՀՀ իշխանությունները պետք է տան: Միջազգային հանրությունը կարող է արձագանքել, իր հետաքրքրվածությունը, առնչությունն արտահայտել, բայց Հայաստանի կողմից դա պետք է պետական քաղաքականություն լինի: Ես չեմ հասկանում, թե ինչպես կարող է լինել, որ Հայաստանի իշխանությունները մինչև հիմա չեն դիմել միջազգային ատյաններին: Մարդու իրավունքների պաշտպանն է, որ դիմում է, ինչը բավարար չէ: Այս բոլորը կարող են ազդել միջազգային հանրության վրա, Հայաստանի ակտիվացումը կարող է շատ ծանրակշիռ հարթակներ տեղափոխել հարցը:

Culture – St. Hovhannes Church in Togh – Մշակոյթ – Տողի սուրբ Յովհաննէս եկեղեցին – Culture – St. Église Hovhannes à Togh

www.lragir.am/2021/08/16/661866/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail